Հասարակություն 11:47 24/03/2020 Հայաստան

«Կասպերսկի». Ինչպե՞ս ապահովել աշխատակիցների հեռավար աշխատանքի կիբեռանվտանգությունը

COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ Հայաստանի շատ կազմակերպություններ իրենց աշխատակիցներին տեղափոխում են տնից աշխատանքի։

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից տեղեկացնում են, երբ կազմակերպությունների աշխատակիցները աշխատում են տեղային ցանցի շրջանակում, տվյալների փոխանակման ամբողջ գործընթացն տեղի է ունենում կազմակերպությունների պաշտպանական լուծումների հսկողությամբ։

Կորպորատիվ ռեսուրսներին աշխատակիցների անվտանգ հեռավար միացման խնդիրը լուծելու համար «Կասպերսկի» ընկերության փորձագետները խորհուրդ են տալիս նրանց ապահովել հուսալի VPN-ծառայությամբ։ Այն թույլ կտա ստեղծել գաղտնագրված կապուղի աշխատանքային կայանի և կազմակերպության ենթակառուցվածքի միջև և կպաշտպանի կորպորատիվ տվյալները միջամտությունից։ Ավելին՝ արտաքին ցանցից կորպորատիվ ռեսուրսներին միացումը առանց VPN-ի պետք է անհնարին լինի։

Եթե նախկինում կարելի էր մոտենալ գործընկերոջը և նրա հետ քննարկել աշխատանքային հարցը, ապա այժմ դա պետք է անել հեռավար։ Իսկ դա նշանակում է գրագրության ծավալների աճ, նոր հասցեատերեր (նրանց հետ առաջ շփումը կատարվում էր անձնապես)։ Տեսականորեն դա չարագործի առջև բացում է գործողությունների ընդարձակ դաշտ, մասնավորապես, BEC-գրոհի անցկացման համար։ Խնդրի լուծումն է, որ տնից աշխատելիս բոլոր աշխատակիցները պետք է կիրառեն միայն աշխատանքային (կորպորատիվ) էլեկտրոնային փոստ։

Դա առնվազն ակնհայտ կդարձնի աշխատակցի անունից երկխոսության մեջ մտնելու չարագործի փորձը, եթե այն ձեռնրակվել է կողմնակի դոմենում գրանցված փոստի միջոցով։ Երկրորդը՝ պետք է համոզվել, որ կազմակերպության փոստային սերվերները պաշտպանված են տեխնոլոգիաներով, որոնք կարողանում են հայտնաբերել նամակ ուղարկողի անունի կեղծումը։ Եվ երրորդը՝ աշխատակցին տնից աշխատանքի ուղարկելուց առաջ արժե նրան փոխանցել հնարավոր կիբեռսպառնալիքների մասին գիտելիքներ։

Համատեղ աշխատանքի լուծումները պետք է խելացի ձևով կարգավորել։ Օրինակ՝ հասանելիության սխալ կարգավորումներով GoogleDocs փաստաթուղթը կարող է ինդեքսավորվել որոնողական սերվերի կողմից և դառնալ կորպորատիվ տվյալների արտահոսքի աղբյուր։ Նույնը կարող է տեղի ունենալ ֆայլերի (նիշք) ամպային պահոցների տվյալների հետ։ Արտահոսքի աղբյուր կարող է լինել նաև համատեղ աշխատանքի Slack-ի նման միջավայրը. այդտեղ պատահաբար մուտք ստացած կողմնակի մարդը կարող է հասանելիություն ստանալ գրագրության ամբողջ պատմությանը և ֆայլերին։

Նման դեպքերում կազմակերպության շահն է գտնել անվտանգության մակարդակով և գործառույթներով հարմար համատեղ աշխատանքի միջավայր։ Դրա կատարյալ տարբերակի դեպքում գրանցումը հնարավոր է միայն կորպորատիվ փոստի միջոցով։ Ընդ որում, արժե նշանակել պատասխանատու աշխատակից, որը կզբաղվի այդ միջավայրի կառավարմամբ, հատկապես, իրավունքների տրամադրմամբ և  դրանց հետկանչով։

Այն ընկերությունների համար, որոնք չեն կիրառում BYOD քաղաքականությունը, աշխատակիցների կողնից տնային համակարգիչների օգտագործումը կարող է լուրջ սպառնալիք դառնալ։ Անհրաժեշտ է նրանց ապահովել կորպորատիվ շարժական համակարգիչներով և հեռախոսներով։ Եվ բոլոր այդ սարքերը, իհարկե, պետք է պաշտպանվեն համապատասխան լուծումներով։

Ընդ որում, դրանք պետք է ապահովեն կորպորատիվ տեղեկատվության ոչնչացման, անձնական և կորպորատիվ տվյալների տարանջատման ու հավելվածների տեղադրման սահմանափակման հնարավորությունը։ Դրանք նաև պետք է ստուգեն ծրագրային ապահովման և օպերացիոն համակարգի վերջին կրիտիկական թարմացումների առկայությունը։ Աշխատակիցների կողմից անձնական սարքերի օգտագործման դեպքում անհրաժեշտ է կազմակերպությունում ծավալել BYOD քաղաքականությունը, որի շրջանակում հնարավոր է կառավարել անձնական սարքերում գտնվող կորպորատիվ տվյալները, օրինակ, տարբեր բաժիններ ստեղծել գործարար և անձնական տվյալների համար։

Բացի այդ, հարկ է պարտադիր հանձնարարել տնային հակավիրուսային ծրագրերի տեղադրումը՝ գոնե անվճար։ Կատարյալ տարբերակն է՝ կորպորատիվ ցանցերին նման սարքերի միացումը թույլատրել միայն դրանց պաշտպանական լուծումների և օպերացիոն համակարգի վերջին թարմացումների առկայությունը ստուգելուց հետո։

Անհրաժեշտ է նաև լուծել աշխատակիցների սարքերին այլոց հասանելիությունը բացառելու խնդիրը։ Համապատասխան լուծումները պետք է նախատեսեն գաղտնաբառի պարտադիր կիրառումը և էկրանի պարտադիր ավտոարգելափակումը։ Բացի այդ, իրազեկության մակարդակի բարձրացման դասընթացները պետք է օգնեն ընդհանուր զգոնությունը պահպանելուն։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:42
«Ժողովուրդ». Ինչու է դժվար կամ անհնար «հատիկ-հատիկ» օպերացիայով բռնագանձման գործընթացը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սոցհարթակներում Նիկոլ Փաշինյանի սկսած «հատիկ-հատիկ» օպերացիայով դեռ որևէ գույք չի...
Աղբյուր` Panorama.am
23:18
Բելառուսում ապրող հայ բլոգեր Բելլա Բաբախանյանն Հայաստանում է
«Դեռ ուշքի չեմ եկել, երբ ինքնաթիռում էի, ասում էի, մինչև Հայաստանի հողի վրա չիջնեմ, չեմ հավատա»,- «Զվարթնոց»...
Աղբյուր` Panorama.am
22:54
Թրամփը հնարավոր է համարել ուկրաինական հակամարտության կարգավորումն առաջիկա շաբաթների ընթացքում, այլապես կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
22:38
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվում պահվող ռազմագերիների խնդիրը
ՀՀ ԱԳ-ից հայտնում են, որ  Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։...
Աղբյուր` Panorama.am
22:33
Ավանից Շրջանային մեկ ժամ կիլկիի ու շպրոտի մեջ ներքին փիլիսոփայական բանավեճից հետո, կանգառում դուրս եմ թռչում ավտոբուսից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Առավոտյան ուշանում եմ և վերլակում անհանգիստ մտածում, որ հակառակի պես աննորմալ ցրտի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
22:16
«Ֆլայ Արնա»-ն սնանկ է ճանաչվել
Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 93 երկիր, 18 դեմ և 65 ձեռնպահ ձայներով Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել: ԱՄՆ-ը դեմ է քվեարկել,...
Աղբյուր` Panorama.am
21:23
Խոշոր ավտովթար «Mercedes»-ի ու «Volkswagen Golf»-ի մասնակցությամբ, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Փետրվարի 24-ին, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:...
Աղբյուր` Panorama.am
20:54
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով...
Աղբյուր` Panorama.am
20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է
Գերմանիայի ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}