«Հրապարակ». Օր-օրի թեժանում է իրավիճակը Արցախում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում օր-օրի իրավիճակը թեժանում է։ Եվ պատճառը ոչ թե երկրագունդը պատուհասած կորոնավիրուսն է, այլ մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունները։ Հիշեցնենք, որ Արցախի նախագահի պաշտոնին հավակնում է 14 թեկնածու։ Կիրակի օրը լրանում էր թեկնածությունները հանելու ժամկետը, սակայն ոչ մեկը չհանեց։ Իսկ թեկնածուների լեքսիկոնն օր-օրի ավելի է կոշտանում։
Մեր զրույցում Արցախի նախագահի թեկնածու, գեներալ Վիտալի Բալասանյանն ուղիղ տեքստով ասաց, որ Բակո Սահակյանն աջակցում է Արայիկ Հարությունյանին։ Իսկ Նիկոլ Փաշինյանի թեկնածուները երկուսն են՝ Արայիկ Հարությունյան և Մասիս Մայիլյան։
Ինչ վերաբերում է իրեն և իր հնչեցրած քննադատություններին, ապա կրկնեց. «…այն հայտարարությունները, որ ես ի լուր աշխարհի արել եմ՝ համատեղ բնակության ծրագրի մասին, որևէ հակափաստարկ առայսօր Հայաստանի և Արցախի քաղաքական իշխանության կողմից չեմ լսել, չեմ տեսել։ Ավելին՝ պնդում եմ, որ Բրատիսլավայում, Ժնևում, Մյունխենում քննարկվել են համատեղ բնակության փաթեթի բոլոր դետալները»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում