«Հրապարակ». Ո՞րն է Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության դադարեցման իրական պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության դադարեցման իրական պատճառը, ինչի մասին չի խոսվում, մեր տեղեկություններով` Հայաստանի սակրավորների ներկայությունն է Սիրիայում, ինչն ԱՄՆ-ն անթույլատրելի է համարել և քանիցս զգուշացրել է մեր իշխանություններին, սակայն մերոնք «համապատասխան» քայլեր չեն ձեռնարկել։ Այս հարցին ի պատասխան՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասաց. «Այո, գլխավոր պատճառը դա է, դեռ մինչև Սիրիա ականազերծողներ ուղարկելու որոշումը, ԱՄՆ պետդեպի կողմից հայտարարություն եղավ, որ Միացյալ Նահանգները դա դիտարկելու է որպես իրենց դեմ գործողություն։
Կա մեկ այլ նրբություն ևս՝ ամերիկացիներն ասում են, որ եթե դուք ունեք ականազերծման հնարավորություններ, իսկ հայ ականազերծողները, որոնք այսօր Սիրիայում են, ԱՄՆ-ում են վերապատրաստվել, եթե ունեք հնարավորություն Սիրիա ուղարկելու, բերեք Արցախ, ինչո՞ւ պետք է դա մենք անենք»:
Պատժիչ գործողությո՞ւն էր ԱՄՆ-ի կողմից՝ «կարմիր քա՞րտ»: «Պատժիչ կարելի է ասել, բայց որևէ գույնի քարտի խնդիր չկա»: Տեղեկություն տարածվեց, որ այդ ծրագիրը փոխարինվելու է «ժողովորդին խաղաղության նախապատրաստելու» ծրագրով, ինչը փախստականների վերադարձ է նաև ենթադրում։
«Շատ հավանական է, որ այդ ծրագիրը դառնա խաղաղության նախապատրաստման, հետաքրքիրն այլ բան է, որ մեր ժողովրդին «պատրաստում» են, Ադրբեջանին` ոչ, ինչն ամբողջովին տեղավորվում է դեսպան Միլզի՝ հրաժեշտից առաջ արած հայտարարության մեջ»: Նոր ծրագրով տրամադրվելիք գումարը նո՞ւյնն է լինելու։ «Ականազերծման համար տարեկան 1-1,5 մլն դոլար էր հատկացվում, չի բացառվում, որ խաղաղության նախապատրաստման գումարն ավելի մեծ լինի»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան