ՏՄՊՊՀ նախագահ. Խուճապահար գնում կատարելու անհրաժեշտություն չկա
Պարենի և ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքի առկա պաշարների առումով խնդիր չկա։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նա նշեց, որ այս պահին Լարսն աշխատում է, ներմուծումներ են տեղի ունենում, բեռնափոխադրումների հետ կապված խնդիր չունեն։
«Այս պահին ևս հորդորում ենք և խնդրում, որպեսզի խուճապահար որևէ գնում չկատարվի, դրա անհրաժեշտությունը չկա»,- ասա ՏՄՊՊՀ նախագահը։
Գ. Գևորգյանն ասաց, որ բժշկական սպիրտի մեծածախ վաճառքի գինը մի քանի դրամով բարձրացել է, ինչը կապված է դոլարի կուրսի հետ, սակայն այն չի ազդել ալկոգելի վրա։ Նա նշեց, որ հիմա դեղատների խոշոր ցանցերում նույնիսկ ալկոգելի մնացորդ կա, նաև ալկոգել ընկերությունների մոտ բավականաչափ մեծ չափով մնացորդ կա։
Հարակից հրապարակումներ`
- ՏՄՊՊՀ-ն զգուշացում է տվել սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին
- Դիմակների գները կնվազեն. ՏՄՊՊՀ նախագահ
- ՏՄՊՊՀ-ն արդեն երկու վարույթ է հարուցել ալկոգելի վաճառքի դեպքերով
- ՏՄՊՊՀ-ն՝ սպիրտի թանկացման մասին
- ՏՄՊՊՀ. Մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա
- ՀՀ-ում առկա է շուրջ 1 մլն հատ բժշկական դիմակ. ՏՄՊՊՀ
- Դիմակներ գուցե լինեն, բայց բարձր գնով, իսկ ախտահանիչներ տեղական արտադրողներն էլ են արտադրում. ՏՄՊՊՀ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում