Հանրային տրանսպորտը կերթևեկի կիսով չափ բեռնված.Թուրքիայում նոր սահմանափակումներ են մտցվել
Թուրքիայում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մի շարք ոլորտներում առկա սահմանափակումներին ավելացել են նորերը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը: Ներքին գործերի նախարարության կողմից բոլոր 81 նահանգապետարաններ ուղարկված շրջաբերականում սահմանափակումներ կան հանրային տրանսպորտի ու մթերային խանութների վերաբերյալ:
Մասնավորապես նշվում է, որ հանրային տրանսպորտը պետք է երթևեկի կիսով չափ բեռնված: Նշվում է, որ տրանսպորտային միջոցներում չպետք է լինի դրա տեխանձնագրում նշված ուղևորների նախատեսված քանակի կեսից ավել մարդ: Ուղևորներն էլ պետք է այնպիսի դասավորվածությամբ նստած լինեն, որ հնարավորինս քիչ շփում ունենան:
Խանութների վերաբերյալ էլ շրջաբերականում ասվում է, որ 10քմ մակերեսի վրա չպիտի լինի մեկից ավել մարդ։ Նշվում է նաև, որ մինչև խանութում գտնվող հաճախորդը դուրս չգա, չի կարելի նոր հաճախորդին ներս թողնել:
Հաղորդվում է, որ խանութներին վերաբերող կարգավորումները պետք է իրականացվեն տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողությամբ, հանրային տրանսպորտի սահմանափակումներին կհետևեն ճանապարհային ոստիկանության ծառայողները: Երկու դեպքում էլ վերահսկողության կարող են ներգրավվել ոստիկանական այլ ստորաբաժանումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան