Քաղաքապետարանին փոշեկուլներ նվիրած ՍՊԸ-ն Հայկ Մարությանից հասցեներ է ստացել
Երևանի քաղաքապետարանը տեղեկություն է տարածել, որ «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ):
Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցությունն այսքանով չի ավարտվում: Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկացել են, որ այս ընկերությանը քաղաքապետարանը՝ Հայկ Մարությանի օրոք Կոմիտասի պողոտայում անշարժ գույի հասցեներ է տրամադրել: Խոսքն, ըստ քաղաքապետարանի կայքի, Կոմիտասի պողոտա, հ. 19/1 հասցեում «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի կողմից կառուցված բնակելի շենքի մասին է: Կարելի է ասել, որ սա հերթական քննարկումների առիթ հանդիսացող համագործակցությունն է քաղաքապետարանի եւ մասնավորի միջեւ:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ տարի ևս քաղաքապետարանին մասնավորի կողմից տեխնիկա էր նվիրաբերվել, ինչն աղմուկի պատճառ էև դարձել: Վերհիշելով նշել են, որ «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել է 10 հատ ԳԱԶ մակնիշի և 4 հատ ԿամԱԶ մակնիշի աղբատարեր։ Ընկերության բաժնետերերից մեկն ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի կինն է։ Այս ընկերությունը պատրաստվում է բազմաֆունկցիոնալ բնակելի շենքեր կառուցել Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղի հ.22 և Անաստաս Միկոյան հ. 64 հասցեներում։ Այդ հասցեները ընկերության հողամասին տրամադրվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի 2019թ-ի մարտի 22-ի որոշմամաբ:
Բացի այս Նիկոլ Փաշինյանն էլ ԱԱԾ աշխատակցի օրվա առթիվ պարգևատրել է Արթուր Աղաջանյանին: Երեք հատ «ԿամԱԶ» մակնիշի աղբատար էլ քաղաքապետարանը ստացել է գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հորեղբոր որդու՝ Հրաչյա Շարոյանի «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունից։ Իսկ ահա Հայկ Մարությանի մեկ այլ որոշմամաբ էլ երկարացվել էր Կոմիտասի Երեւան Սիթի սուպերմարկետի տարածքի վարձակալության պայմանագիրը:
irakanum.am-ը հիշեցրել է, որ երբ հայտնի է դարձել, թե ովքեր են կամազների նվիրատվություները քաղաքական դաշտում սկանդալային աղմուկ էր բարձրացել: Ընդդիմությունը քաղաքապետին մեղադրել էր կոռուպցիոն գործարքների մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի քաղաքապետարանին կամազներ նվիրաբերելու հայտնի դեպքն օրենսդրական նախաձեռնության պատճառ է դարձել
- Երևանի քաղաքապետարանը «ԿամԱԶ» ավտոմեքենա է նվեր ստացել.Կարապետյան
- Վարչապետը՝ նվիրած «ԿամԱզ»-ների մասին
- «ԿամԱԶ»-ների գործով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ չի զբաղվում, բայց խոստանում է զբաղվել
- Դատախազությունը ԿամԱԶ-ների մասին հրապարակումներն ուսումնասիրում է
- Գագիկ Խաչատրյանը «ԿամԱԶ» չի նվիրաբերել
- Ավագանու անդամ. Ինչո՞ւ է գաղտնի պահվել, որ Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին կամազներ է նվիրել