Նախարար. Փորձում ենք գնալ տարածման հետևից
«Արդեն ունենք բոլոր այն պրեպարատները, որոնք առնվանզ փորձարարական մակարդակով աշխարհում հիմա կիրառվում են այս հիվանդության բուժման համար»,- երեկ ուշ ժամի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով կորոնավիրուսի տարածման մասին։
Նրա խոսքով, ապացուցողական բազան մեծ չէ, որ 100 տոկոսով վստահ լինեն՝ որն է բուժում այս հիվանդությունը, սակայն այն բոլոր պրեպարատները, որոնք տարբեր երկրներում ցույց են տվել որևէ արդյունք, այս պահին ունեն զինանոցում, որոնք կիրառվում են։
Ինչ վերաբերում է երեկվա ցուցանիշին՝ 41 դեպքով ավելացել են կորոնավիրուսով վարակվածները՝ հասնելով 235-ի, Ա.Թորոսյանն ասել, որ դա երկու օրվա արդյունք է. քանի որ կիրակի քիչ հետազոտություն էին արել, այժմ ներկայացնում է երկու օրվա արդյունքում, ստացվում է օրը 21-22 դեպք, ինչն ավելի ցածր է, քան նախորդ օրվա ցուցանիշները։
«Փորձում ենք գնալ տարածման հետևից, կատարել մեկուսացումներ և ինքնամեկուսացումներ,- նշել է նա։
Նրա ներկայացմամբ, այդ պահի դրությամբ վերակենդանացման բաժանմունքում ունեն կորոնավիրուսով վարակված 6 քաղաքացի, սակայն ոչ արհեստական շնչառության տակ, կայուն վերահսկվող, կյանքին այս պահին չսպառնացող վիճակում: Ա.Թորոսյանն ասել է, որ 235 դրական թեստ ունեն, որի մի մասը ասիմպտոմատիկ դեպքեր են, գանգատ չեն ունեցել, պարզապես թեստավորել են։
«Հույս ունենք, երբ այսօր թեստավորենք մեկուսացման վայրերից մեկում եղած քաղաքացիներին, նրանց մեջ են լինելու նաև այս 15 ասիմպտոմ դեպքերը։ Հույս կա, որ այսօր բավական մեծ թվով, թե առողջացած քաղաքացիներ ենք ունենալու, թե մեկուսացման վայրերից դուրս գրվող քաղաքացիներ՝ մինչև 50-70»,- նշել է նախարարը։
Նա հայտնել է, որ բացասական է եղել առաջին պացիենտի կնոջ թեստը, որը որոշ ժամանակ դրական էր։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի 41 նոր դեպք՝ «նոր աշխարհագրությամբ»
- Թե ինչու է կորոնավիրուսով հիվանդների թիվը մնացել նույնը
- 23.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 194 հաստատված դեպք կա
- Նախարար. 190 քաղաքացուց 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք
- 19.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 115 դեպք
- 18.03.2020. 21։30 պաշտոնական տվյալով՝ ՀՀ-ում կա 110 դեպք
- 18.03.2020. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 102-ի
- 17.03 .2020. 21։30 պաշտոնական տվյալով՝ ՀՀ-ում կա 78 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան