ԵՄ-ն 20 միլիոն եվրո կտրամադրի պատժամիջոցների տակ գտնվող Իրանին ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Եվրամիությունը 20 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կուղարկի Իրանին, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ, որպեսզի օգնի մեղմել կորոնավիրուսի դեմ պայքարը։ Այս մասին նախօրեին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Զոզեֆ Բորելը, գրում է France 24-ը։
«Մենք չկարողացանք մեծ քանակությամբ մարդասիրական օգնություն ցուցաբերել, բայց կա մոտ 20 միլիոն եվրո, որը մենք ակնկալում ենք առաքել հաջորդ շաբաթների ընթացքում»,- ասել է Բորելը՝ վիդեո կոնֆերանսի ժամանակ։
Բորելը նշել է, որ նաև համաձայն են աջակցել Իրանի և նաև Վենեսուելայի հայցին` Արժույթի միջազգային հիմնադրամից ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքին։
Նշվում է, որ Իրանը Մերձավոր Արևելքում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրն է, որտեղ երկուշաբթի վարակից գրանցվել է 127 նոր մահ՝ հասնելով 1812-ի, վարակվածների թիվը հասել է 23.049-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան