Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականին
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարել է կորոնավիրուսի պատճառով Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը մինչև 2021 թ. հետաձգելու մասին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Խաղերը Տոկիոյում պետք է անցկացվեին հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
Այսօր Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն և ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում Ճապոնիայի վարչապետն առաջարկել է մինչև 2021 թվական հետաձգել Տոկիոյի Օլիմպիական խաղերը:
«ԱՀԿ-ի կողմից այսօր տրամադրված տեղեկատվության հիման վրա ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն ու Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն եզրակացրել են, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է վերսկսվեն 2020 թվականից հետո, բայց ոչ ուշ, քան 2021 թվականի ամառ», - ասվում է ՄՕԿ-ի տարածած հաղրոդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- 12 երկիր կոչ է արել հետաձգել Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պատճառով
- ԱՄՆ-ը կոչ է անում հետաձգել ամառային օլիմպիական խաղերը
- Կանադայի ԱՕԿ-ն առաջինն է, որ հրաժարվում է ազգային թիմը Տոկիոյում անցկացվող օլիմպիական խաղերին ուղարկելուց
- Օլիմպիական խաղերի հետաձգումը հնարավոր է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին