Կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր տարածողները կտուգանվեն մինչև 3 միլիոն ռուբլի
ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել է, որ հնարավոր է մինչև 3 միլիոն ռուբլի տուգանքի տեսքով պատիժ ՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի քանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու համար: Հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մոսկվայում դատավարական ստուգումներ են սկսվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասով (մարդկային կյանքին կամ առողջությանը սպառնացող իրադարձությունների, փաստերի կամ երևույթների վերաբերյալ տեղեկատվության աղավաղում) և Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 128.1-րդ հոդվածի 4-րդ մասով (զրպարտություն որ մարդը տառապում է այնպիսի հիվանդությունից, որը վտանգ է ներկայացնում ուրիշների համար)՝ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների քանակի վերաբերյալ սխալ տեղեկատվություն տարածելու և խուճապային տրամադրությունները սերմանելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Ըստ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 1-ին մասի 237 հոդվածի, կեղծ լուրեր տարածողները կարող են տուգանվել մինչև 300 հազար ռուբլի, մինչև երկու տարվա հարկադիր աշխատանքի կամ ազատազրկման, ապա երկրորդ հոդվածը նախատեսում է 10 անգամ ավել տուգանքի:
Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 128.1 կետով նախատեսվում է տուգանք `առավելագույնը 3 միլիոն ռուբլի կամ առավելագույնը երեք տարի ժամկետով եկամտի չափով: Որպես այլընտրանք ՝ նախատեսվում է մինչև 400 ժամ պարտադիր աշխատանք:
Երկուշաբթի օրը, ՆԳՆ-ն նախազգուշացում էր տարածում, որ կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տեղադրելու համար կարող են սահմանվել ոչ միայն վարչական պատասխանատվություն, այլև քրեական: Նախարարությունը քաղաքացիներին հորդորել է ուշադիր լինել համացանցում հրապարակված տեղեկատվությանը և հաղոչդագրություններին, առաջնորդվել պաշտոնական աղբյուրներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան