Բորիս Ջոնսոնը ևս հայտարարեց երեք շաբաթյա կարանտին բրիտանացիների համար
Կորոնավիրուսի տարածման պատճառով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրահանգեց անհապաղ երկրում հաստատել երեք շաբաթյա կարանտին, ինչպես նաև հայտարարեց ոչ առաջնային անհրաժեշտության ապրանքների խանութների փակման մասին: Այգիները մնում են բաց, բայց այնտեղ հավաքելն արգելված է:
Բոլոր խմբակային միջոցառումները, ներառյալ հարսանիքները, մկրտությունները և այլ արարողություններ, բացառությամբ հուղարկավորության, կդադարեցվեն երկրում: Կփակվեն խաղահրապարակները և գրադարանները: Այս մասին գրում է euronews-ը։
Ջոնսոնը նշել է, որ երկրի առողջապահության ազգային համակարգը կստանա լրացուցիչ ֆինանսական և կադրային աջակցություն, կկազմակերպվի անհրաժեշտ բժշկական սարքավորումների արտադրություն, կարագացվի պատվաստանյութերի և հակավիրուսային գործակալների զարգացումը, և ձեռք կբերվի կորոնավիրուսային վարակի փորձարկման համար միլիոնավոր հավաքածուներ:
«Այս երեկո ես բրիտանացիներին տալիս եմ շատ պարզ ցուցում։ Սա է հիմնական բանը, որ մենք պետք է անենք, որպեսզի դադարեցվի հիվանդության տարածումը տնային տնտեսությունների միջև: Սահմանափակումները կվերանայվեն անընդհատ և երեք շաբաթ անց, ստացված տվյալների հիման վրա կառավարությունը կորոշի՝ արդյո՞ք այդ միջոցները կարող են թուլացվել»,-ասել է Բորիս Ջոնսոնը։
Երկրի բնակիչներին թույլատրվում է լքել իրենց տները միայն շատ հատուկենտ պատճառներով, մասնավորապես, սննդային ապրանքների ձեռքբերման համար, բայց որքան հնարավոր է քիչ: Կառավարության կանոնակարգերին համապատասխանությունը ստուգվելու է ոստիկանության կողմից:
Առաջիկայում երկրում պետք է ընդունվի օրենք, որը նրան կտա լրացուցիչ լիազորություններ և նախատեսում է տուգանքներ՝ կարանտինի խախտման համար: Օրական մեկ անգամ թույլատրվում է դուրս գալ տանից` մաքուր օդում սպորտով զբաղվելու համար:
Անցյալ շաբաթ արդեն փակվել են բարերն ու ռեստորաններ:
Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունը ցավով խոստովանել էր, որ բրիտանացիները լուրջ չեն ընդունում իշխանությունների կողմից սոցիալական հեռավորության պահանջը:
Նոր տիպի կորոնավիրուսային վարակի քանակով Մեծ Բրիտանիան զբաղեցնում է 10-րդ տեղն աշխարհում: Ըստ վերջին տվյալների, երկրում վարակված է ավելի քան 6600 մարդ, մահացել է 335-ը: Կառավարությունը խոստովանում է, որ վարակվածների իրական թիվը կարող է լինել ավելին, քան հաստատված դեպքերի քանակը:
Նշենք, որ կորոնավիրուսի՝ Եվրոպայում տարածման սկզբնական փուլում Բրիտանիայում խիստ միջոցառումներ չիրականացվեցին։ Բորիս Ջոնսոնը հայտարարում էր, որ վարակվելու է բնակչության մեծամասնությունը, շատերն էլ ժամանակից շուտ կորցնելու են իրենց սիրելիներին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան