Մարտի 25-ին Չինաստանը Հուբեյ նահանգում կհանի կարանտինը
Չինաստանի իշխանությունները մարտի 25-ից կվերացնեն Հուբեյ նահանգից մուտքի և ելքի սահմանափակումները: Երեքշաբթի օրը տարածաշրջանի առողջապահության պետական կոմիտեի կողմից տարածած հաղորդագրության համաձայն, Ուհան քաղաքում կարանտինը կվերացվի ապրիլի 8-ին: Այս մասին գրում է Tass-ը։
Ըստ փաստաթղթի, այդ որոշումը կայացվել է տարածաշրջանում համաճարակաբանական իրավիճակի բարելավման ֆոնին:
«Մարտի 25-ի 00: 00-ից, բացառությամբ Ուհանի, Հուբեյի ճանապարհների սահմանափակումները կհեռացվեն, և մուտքի, և ելքի երթևեկությունը կվերականգնվի», - ասվում է փաստաթղթում:
Ուհանում և Հուբեյ նահանգում կարանտինն ուժի մեջ էր մտել հունվարի 23-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան