Կարիք չկա թոշակ ստանալու համար այցելել «Հայփոստ»-ի բաժանմունք
Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից․
«Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։ Քաղաքացիների տներ այցելող «Հայփոստ»-ի բոլոր աշխատակիցները ապահովված կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, ինչպես նաև ախտահանիչ միջոցներով:
Հարակից հրապարակումներ`
- Ավինյան.Մթերային խանութները 10։00-12։00-ն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար
- Հայփոստ. Հեռու կանգնեք, թոշակն էլ տուն կբերենք
- ԱՍՀՆ. Կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի լինի