Ընտրություններն Արցախում. Առաջատար է դարձել Բալասանյանը, երկրորդը Հարությունյանն է
Սոցիոլոգիական հարցման հերթական ալիքի արդյունքների համաձայն, Արցախի Հանրապետությունում նախագահական մրցապայքարում առաջատարի փոփոխություն է եղել. 31,8 տոկոսով առաջին տեղում է Վիտալի Բալասանյանը։ Այս մասին, վկայակոչելով հարցման արդյունքները, հայտնում է «Խրոնիկի Արմենիի»-ն:
Երկրորդ տեղը զբաղեցրել է մրցապայքարի նախկին առաջատար Արայիկ Հարությունյանը. քվեարկությանը մասնակցելու որոշում կայացրածների 27,1 տոկոսն է նրան պատրաստ ձայն տալ։ Մրցապայքարի երրորդ տեղում է Մասիս Մայիլյանը. նա նույնպես կորցնում է հասարակության աջակցությունը և ստացել է 16,8 տոկոս։
Չկողմնորոշվածների թիվը կազմում է է 12,1 տոկոս, ևս 1,4 տոկոսը մտադիր է դեմ քվեարկել բոլոր թեկնածուներին։
Արայիկ Հարությունյանը մնացել է հակառեյտինգի առաջատարը. «Ո՞ր թեկնածուների օգտին չեք քվեարկի որևէ պարագայում» հարցին 18,7 տոկոսը մատնանշել է նրա անունը։ Մասիս Մայիլյանի հակառեյտինգը կազմում է 5,9 տոկոս։ Մյուս թեկնածուների հակառեյտինգը չի գերազանցում 2 տոկոսը։
Բալասանյանի և Հարությունյանի կուսակցությունների վարկանիշը գրեթե համընկնում է իրենց առաջնորդների վարկանիշների հետ։ «Նոր Արցախը» և «Միասնական հայրենիքը», որոնք աջակցում են Մայիլյանին, հավաքում են համապատասխանաբար 8,5 տոկոս և 8,3 տոկոս։ Որևէ այլ կուսակցություն մրցապայքարում չի հաղթահարում 5 տոկոսի շեմը։
Ուսումնասիրությունն իրականացվել է փողոցային հարցումների միջոցով: Նմուշը ներկայացուցչական է՝ ըստ սեռի, տարիքի, ուրբանիզացիայի գործակցի եւ հարցվածների բնակության վայրերի: Հետազոտության մեջ հաշվի են առնված ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնած հարցվողների 290 հարցաթերթիկ։
Հաշվի չեն առնվել նրանց պատասխանները, ովքեր չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին:
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Բալասանյան. Կարող եմ երաշխավորել Արցախում արդարության հաստատումը
- Մալյան. Սորոսականները համախմբվել են Մասիսի Մայիլյանի շուրջ
- ՔՈ-ի ներկայացուցիչները հանդիպել են Մասիս Մայիլյանի հետ
- Վիտալի Բալասանյան. Ես հարց եմ ուղղում իշխանություններին և թեկնածուներին
- Ընտրություններն Արցախում. հետազոտություն
- Վիտալի Բալասանյան. «Պետք է լինել կարգապահ և հոգ տանել միմյանց մասին»
- Ռուբեն Վարդանյանն աջակցում է Արայիկ Հարությունյանին
- Վիտալի Բալասանյան. Պահանջում եմ ռազմական կարգապահություն այս հարցում
- Արայիկ Հարությունյանը դադարեցնում է քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում
- Բալասանյան. ՀՀ ղեկավարության համար անցանկալի թեկնածուի ընտրվելու հեռանկարը հիմք է տալիս դիմել մանիպուլյացիաների
- Վիտալի Բալասանյան. «Պետք է հետ վերադառնալ այն ժամանակները, երբ հացն ու մահը հավասար էին բոլորիս համար»
- Վիտալի Բալասանյան. Պատկերացնո՞ւմ եք, երեք ուսանողին՝ մեկ դասախոս
- Վիտալի Բալասանյան. Շատ եմ ցավում, բայց վերջին տարիներին Արցախում պառակտիչ գործողություններ են արվել
- Արայիկ Հարությունյան. Արցախում կիվիի այգիներ կտնկվեն
- Արայիկ Հարությունյան. Չեմ պատրաստվում գլխավորել մի կառավարություն, որի անդամների կատարած սխալները ներելու եմ
- Գեղամ Նազարյան. Մասիս Մայիլյանը դուրս մնաց ընտրապայքարից
- «Հրապարակ». Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում է կայացվե՞լ
- Կազմավորվել է «Մայիլյան-Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք
- Մասիս Մայիլյան. Ստիպված եմ հիասթափեցնել