Զոհրաբ Մնացականյան․ Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադար հաստատելու կոչին
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին։
«Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելուն, մինչ մարդկությունն առերեսվում է ընդհանուր թշնամի՝ կորոնավիրուսին»,-այս մասին գրել է ԱԳ նախարարը թվիթերում։
Հիշեցնենք, որ նախօրեին Անտոնիո Գուտերեշը կոչ արեց պատերազմող կողմերին ամբողջ աշխարհով մեկ՝ վայր դնել զենքերը՝ ի աջակցություն առավել մեծ պայքարի ընդդեմ COVID-19- ի։
«Ընդհանուր թշնամին այժմ սպառնում է ամբողջ մարդկությանը: Վիրուսի կատաղությունը ցույց է տալիս պատերազմի հիմարությունը։ Այդ պատճառով այսօր ես կոչ եմ անում անհապաղ գլոբալ հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում: Ժամանակն է զինված բախումը դնել փակման տակ և միասին կենտրոնանալ մեր կյանքի իրական պայքարի վրա»,-ասաց Անտոնիո Գուտիերեշը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին