Քաղաքական 19:26 24/03/2020 Հայաստան

Կորոնավիրուսով վարակված մեկ անձ գտնվում է ծայրահեղ ծանր,ևս չորսը՝ ծանր վիճակում, ընդհանուր թիվը` 249. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով դիմել է ՀՀ քաղաքացիներին, ներկայացրել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն ու վերջին  տվյալները:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հայաստանը  և մարդկությունը դժվար օրեր են ապրում: Նոր կորոնավիրուսը ԱՀԿ-ի տվյալներով նոր թափ է հավաքում: Աշխարհում ավելի քան  350 հազ. կորոնավիրուսի հաստատված դեպք կա, ավելի քան 16 հազար մահացել է վարակից:
Ի՞նչ գիտենք կորոնավիրուսի մասին:

Դա վարակ է, որն անցնում է մարդուց մարդուն,  օդակաթիլային եղանակով, ախտահարում է շնչառական համակարգը, ուղեկցվում է ջերմությամբ և հասնում ընդհուպ ծայրահեղ ծանր թոքաբորբի: Սակայն Հայաստանի փորձը ցույց տվեց, որ հիվանդը կարող է   չունենալ  և ոչ մի ախտանշան, մարդը կարող է վարակված լինել, բայց չհազալ, շնչառական խնդիրներ ու ջերմություն չունենալ: Նման դեպքերում հիվանդությունը վտանգ չի ներկայացնում, սակայն խնդիրն այն է, որ նա կարող է վարակել շրջապատի մարդկանց: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ վիրուսը հիմնականում անվտանգ է երեխաների, երիտասարդների համար և նրա հիմնական զոհը դառնում են յոթանասունից բարձր տարիք ունեցող անձիք և խրոնիկ հիվանդություն ունեցողները:

Հետևաբար, հիմնական խնդիրը վատառողջ հայրենակիցների, մեր ծնողների, տատիկների և պապիկներին պաշտպանելն է և հնարավոր ամեն ինչ անել, որ նրանք խուսափեն վարակից: Իհարկե դա դատավճիռ չէ:Աշխարհում ավելի քան 100 հազար մարդ բուժվել է կորոնավիրուսից , այդ թվում 75-անց մարդիկ: Մենք պետք է ամեն ինչ անենք մահվան դեպքից խուսափելու համար: Սրան են միտված մեր բոլոր գործողությունները:  Դպրոցներում ուսման պրոցեսը դադարեցնելը, ինչպես նաև հետագայում ավելի խիստ սահմանափակումները:

Սիրելի հայրենակիցներ, ժամը 18.30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 249 հիվանդ, որոնց մեծ մասը գտնվում է Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրանց մի մասը նույնիսկ ջերմություն չունի: Ընդհանուր առմամբ թոփաբորբ տանող 30 անձ կա, որոնցից հինգը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում , որոնցից մեկի ՝ 75-ամյա մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է , իսկ չորսինը՝ ծանր»,-իր ուղերձում նշեց վարչապետը:

Վարչապետը նաև հույս հայտնեց, որ մեր համաքաղաքացիները կշարունակեն  մնալ տանը և հետևել կոչերին: 

«Այսօրվանից, առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ: Ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատակիցների աշխատանքը դադարեցվելու է և թույլատրվելու է միայն կենսական նշանակության կազմակերպությունների գործունեությունը և մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը: Փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում : Տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ: Նշեմ միայն այսօրվանից փակ են բոլոր ռեստորաններն ու սրճարանները, աշխատելու են խանութներն ու դեղատները: Բայց ուզում եմ խնդրել, որ բոլորդ օգտվեք օնլայն ծառայություններից ու գնումներից:  Ուզում եմ նաև ներողություն խնդրել բոլորիցդ պատճառված անհարմարությունների համար: 

Բոլոր թոշակառուները  թոշակները կստանան առձեռն: Մաքսիմալ լրջությամբ վերաբերվել իրավիճակին և երկու հոգուց ավելի չհավաքվել անգամ բակերում, տանը մնալու ընթացքում պահպանել հակահամաճարակային հիգիենային:

Արժույթի միջազգային հիմնադրամը արդեն իսկ արձանագրել է, որ 2020թ. անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար: Որոշ գնահատականների համաձայն անկումը ավելի խորն է լինելու, քան անգամ 2008-09 թվականների տնտեսական ճգնաժամի ժամանակ:

Հայաստանի պարագայում կանխատեսումներն այս պահի դրությամբ մի փոքր ավելի դրական են, բայց ակնհայտ է, որ մենք կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորեցինք 2019 թվականին: Բայց ինչպես ասել եմ նախկինում, այս իրավիճակը մենք ընկալում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես նոր հնարավորություն Համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի տեղադիրքը փոխելու, տնտեսական հեղափոխության մեր օրակարգը ավելի արդյունավետ և կրկնապատիկ տեմպերով կյանքի կոչելու համար:

Ընդհանուր առմամբ կառավարությունը շուրջ 150 միլիարդ դրամ է տրամադրելու՝ իրականում ոչ թե ճգնաժամային այս վիճակին դիմադրելու, այլ ետճգնաժամային աշխարհում մեր հաղթանակները նախապատրաստելու համար: Կառավարության առաջիկա նիստում մենք կընդունենք նաև գյուղատնտեսության խթանման լայնածավալ ծրագիր: Ինչպես և խոստացել էի՝ բոլոր տեսակի նոր տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տոկոսները կառավարության կողմից կզրոյացվեն, ինչպես նաև առանձնահատուկ պայմաններ կստեղծվեն ռեալ աշխատող և նոր ձևավորվող գյուղատնտեսական կոոպերատիվների համար: Ես կոչ եմ անում մեր բոլոր գյուղացիներին ակտիվորեն զբաղվել գարնան գյուղատնտեսական աշխատանքներով, որովհետև նաև պարետատան որոշմամբ գործունեության այդ տեսակը համարվել է կենսական»: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:42
1100 հարցվածների գրեթե 58%-ը դժգոհ են Փաշինյանի աշխատանքից
«Gallup International Association»-ը հեռախոսային հարցում է իրականացրել հոկտեմբերի 24-30-ը
Աղբյուր` Panorama.am
13:14
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով
Երևանում նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​Մարզերում նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:04
«Ուրարտու»-ն «Ֆասթ Մեդիայի»-ն մեղադրում է ոչ պրոֆեսիոնալիզմի և անլուրջ մոտեցման մեջ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, պատասխանելով համացանցում շրջանառվող «Ֆասթ Մեդիայի» երեկվա հայտարարությանը, ցանկանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ամեն օր թվեր են հրապարակում, թե  ինչպես է փոխվել ուղեվարձի վճարումից առաջացած գումարի չափը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ադրբեջանն ավտnրիտար երկիր է, չեմ մասնակցի Բաքվում COP-29-ի. Թունբերգ
Շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է, որ բոյկոտում է  և չի մեկնելու Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության...
Աղբյուր` Panorama.am
12:38
ՄԱԿ-ի դատարանը նոյեմբերի 12-ին կհրապարակի Հայաստան ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռ
Ադրբեջանի կողմից ներկայացված նախնական առակություների վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
12:32
Մեկ տարում Հայաստանում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք
Թոքի քաղցկեղը այս հիվանդության ամենատարածված տեսակներից է և աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը։  Տղամարդիկ առավել հաճախ են...
Աղբյուր` Panorama.am
12:05
ԵՄ պատվիրակությունը Երևանում է՝ մշակելու վիզաների ազատականացման բանակցությունների ծրագիրը. ԱԳ փոխնախարար
«Արդեն իսկ սկսել ենք բանակցություններն արտոնագրերի ազատականացման շուրջ, այս օրերին՝ 5-6-ը, Երևանում է Եվրամիության պատվիրակությունը,...
Աղբյուր` Panorama.am
11:45
Հիմնականն այն է, որ բացառում է երրորդ կողմի վերահսկողությունը. Պարույր Հովհաննիսյանը՝ հաղորդակցության ուղիների վերաբերյալ
«Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում վիրավորանքներ և սպառնալիքներ են հնչել, որի մասին Բելգիական կողմին հայտնել ենք...
Աղբյուր` Panorama.am
11:45
Կոչ եմ անում կառավարությանը փոխել իր դիրքորոշումը և ունենալ հատուկ օր՝ հարգելու Հայաստանի համար զոhվածների հիշատակը. Նազարյան
Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի օրենսդրական...
Աղբյուր` Panorama.am
11:28
Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Թուրքիան Եվրոպայի հետ միասին մեջմե՞ջ է անում հետխորհրդային տարածքը. Պյոտոր Ակոպով
«Էրդողանը Մոսկվայի համար մտահոգության ևս մեկ առիթ է ստեղծում» վերնագրով վերլուծական հոդվածում «ՌԻԱ նովոստի»-ի քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:06
Ինչո՞ւ է կարևոր արցախցիների մասին Գերմանիայի դատարանի որոշումը. Տարոն Սիմոնյան
«Գերմանիայի դատարանի որոշումը, որն արդեն ուժի մեջ է մտել, ապացուցում է, որ արցախցիներն իրականում հնարավորություն չունեն մուտք գործել...
Աղբյուր` Panorama.am
10:26
Տիկնիզյան. Գնահատում եմ, թե ինչպես են ինձ վերաբերվում «Լոկոմոտիվում»
«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը նշել է, որ ցանկանում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ «Ես մեծ ցանկություն...
Աղբյուր` Panorama.am
10:15
Վրացական տուրիստական ընկերությունը ջնջել է Լոռու մասին գրառումը, Զուրաբաշվիլու էջում դատարկ լինկն է
Վրացական տուրիստական ընկերությունը՝ Adjara Voyage-ը, որ իր էջում Հայաստանի Լոռու մարզը ներկայացրել էր Վրաստանի պատմական տարածք,  այդ...
Աղբյուր` Panorama.am
09:51
Ապագա ընտրություններում հաղթող ուժերը
«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները (հերթական թե արտահերթ) աչքի են ընկնելու անսպասելի, անհավանական դաշինքներով ու միավորումներով։ Դա...
Աղբյուր` Panorama.am
09:46
Բելգիայում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին
Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում այլ դիվանագիտական ներկայացուցչություններին, քանի որ Բելգիայում Ադրբեջանի դեսպան...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Հրապարակ». Ավինյանը Երևանի չլուծված խնդիրների համար մեղադրում է գործադիրին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի որդին իր «գործունեության» ընթացքում եղել է նաև ՊԵԿ մաքսային հատվածի պաշտոնատար անձ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու կազմակերպած՝ մեքենաների ներմուծում/արտահանում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Շունչները պահած սպասում են Բագրատ սրբազանի վերադարձին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում, շունչները պահած, սպասում են Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Փաստ». Ընդդիմադիր պատգամավորները չեն միջամտել Ալեն Սիմոնյանի և լրագրողի միջև միջադեպին
«Փաստ» թերթը գրում է. «Լրատվամիջոցներն անդրադարձել են, որ օրերս խորհրդարանում միջադեպ է եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Փաստ». Ինչու է վերջին շրջանում Անդրանիկ Քոչարյանը դարձել չափազանց զգուշավոր
«Փաստ» թերթը գրում է. «Առիթ ունեցել ենք տեղեկացնելու, որ քպական Անդրանիկ Քոչարյանից ու իր «խմբակից» շատ մեծ...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Ժողովուրդ». «Իմ քայլը» հիմնադրամի ընթրիքի նվիրատվությունը արտոնությունների կամ ներողամտության ակնկալիք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի առաջին...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Հրապարակ». ՔԿՀ-ներում ռեյդ են արել և հավաքել կալանավորների բջջային հեռախոսները
«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեակատարողական հիմնարկներում հոկտեմբերին ռեյդ են արել և հավաքել կալանավորների բջջային...
Աղբյուր` Panorama.am
09:21
Տրամաբանորեն առաջնային կարգով պետք է դրվեր օկուպացված տարածքների ուղղություններով սահմանազատման հարցը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի` մի քանի օր...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». «Ախորժակը ուտելիս է բացվում»-ը ոչ թե սոսկ դարձվածք է, այլ հեղափոխական իրականություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող փաստերը իրավապահների և նրանց քաղաքական ղեկավար, այսօր արդեն հատուկենտ...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանն անցած շաբաթ ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել՝ Ձորափի ռեստորաններից...
Աղբյուր` Panorama.am
09:14
Նոյեմբերի 5-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:10
Նոյեմբերի 5-ին փոխանակման կետերում դոլարի, և եվրոյի փոխարժեքները աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 5-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն
14:26 04/11/2024

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}