ԱՄՆ-ը կոչ է անում հետաձգել ամառային օլիմպիական խաղերը
ԱՄՆ օլիմպիական կոմիտեն միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) կոչ է անում հետաձգել Տոկիոյում կայանալիք 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը, փոխանցում է gazeta.ru-ն։
Ամերիկյան կազմակերպության կայքում տեղադրվել է հաղորդագրություն, որում նշվում է, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերի անցկացումը պետք է հետաձգվի կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
«Մենք կոչ ենք անում ՄՕԿ-ին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` ապահովելու, որ բոլոր մասնակիցների համար խաղերն անցնեն անվտանգ և հավասար միջավայրում», - ասվում է հայտարարության մեջ:
Կանադայի և Նորվեգիայի օլիմպիական կոմիտեներն արդեն հայտարարել են, որ թույլ չեն տա իրենց մարզիկներին մասնակցել օլիմպիական խաղերին, եթե մրցաշարը չեղյալ չհայտարարվի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում