ԱԺ-ն հեռավար կրթության կազմակերպման համար 85 համակարգիչ կտրամադրի դպրոցներին
ՀՀ ազգային ժողովը արտակարգ դրության պայմաններում իր համակարգիչներից 85-ը կտրամադրի դպրոցներին՝ հնարավորինս շատ երեխաների համար հեռավար ուսուցման հասանելիություն ապահովելու նպատակով: Այս մասին իր էջում գրառում է կատարել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Մեր երեխաների կրթության ապահովումը նույնիսկ արտակարգ դրության պայմաններում մեր բոլորի հոգածության ամենակարևոր առարկաներից մեկը պիտի լինի։ Ուստի հեռավար դպրոցական ուսուցումն առավել մեծ թվով երեխաների համար հասանելի դարձնելու նպատակով Ազգային ժողովի համակարգիչներից 85-ը կտրամադրվի դրանց կարիքն ունեցող դպրոցների (համաձայն ԿԳՄՍ նախարարության կողմից կազմվելիք ցանկի), որոնք էլ իրենց հերթին դրանք կփոխանցեն համապատասխան ընտանիքներին:
Կարծում եմ, որ կգտնվեն բազմաթիվ պետական ու մասնավոր այլ կազմակերպություններ, ինչպես նաև անհատներ, որոնք ունեն աշխատանքային վիճակում գտնվող, բայց չօգտագործվող համակարգիչներ։ Ինձ թույլ կտամ նաև կոչ անել այդպիսի կազմակերպություններին միանալ այս նախաձեռնությանը։»,-գրել է Միրզոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան