ԱԺ-ում առաջարկեցին հարկային արձակուրդ տալ պարետատան հրահանգով գործունեությունը դադարեցրած ընկերություններին
«Այն ոլորտների համար, որոնք պարետատան հրահանգով պետք է դադարեցնեն աշխատանքերը, պետք է հայտարարվի հարկային արձակուրդ: Որովհետև, եթե չեն աշխատելու, չի ձևավորվի եկամուտ և բնական է, որ պետությունն այդ ընկերություններից չպետք է ակնկալի հարկային պարտականությունների կատարում»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ կարևորելով քաղաքացու և գործարարների կողքին պետության ներկայությունը:
«Այդ ոլորտում աշխատող քաղաքացիներին պետությունը նեցուկ պետք է լինի: Մասնավորապես՝ առնվազը նվազագույն աշխատավարձի չափով որոշակի փոխհատուցում տրամադրի, որը կօգնի ապրուստի միջոցը կորցրած քաղաքացիներին որևէ կերպ գոյատևել»,- հայտարարեց պատգամավորը:
Գորգիսյանը նկատեց, որ երբ հայտարարվում է, որ խոցելի խմբերը չպետք է աշխատեն, ապա դա պետք է վերահսկվի: «Այսօր մենք քաղաքացիներից ստանում ենք ահազանգեր, որոնք ասում են, որ գտնվում են խոցելի խմբում, բայց նրանց գործատուն պահանջում է, որ նրանք գան աշխատանքի»,- հայտարարեց պատգամավորը և կոչ արեց վերահսկողությունն ուժեղացնել, որպեսզի այդ քաղաքացիների կյանքը վտանգի չենթարկեն:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամը կարևորեց պետության կողմից գործունեության հստակ մեխանիզմների սահմանումը հատկապերս սննդի ոլորտում գործունեությունը շարունակող ձեռնարկությունների համար:
«Հեռավար կրթության պարագայում կարևոր ենք համարում անապահով ընտանիքների համար այդ կրթության հասանելիության ապահովումը: Եթե կան նման ընտանիքներ, ապա նրանց տրվի տեխնիկական համապատասխան միջոցներ, որպեսզի կարողանան մասնակցել հեռավար ուսուցմանը»,-նկատեց պատգամավորը և վերջում կոչ ուղղեց բնակչությանը. «Հարգելի քաղաքացիներ, կարևոր է, որ ամեն մեկս լինենք զգույշ, պատասխանատու մեր գործունեության մեջ և ամեն մեկս հետևենք, որպեսզի չդառնանք վիրուսի տարածող և չվտանգենք մեր հարազատների ու մտերիմների առողջությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Պատական մարմիններում կառուցվածքային փոփոխությունների անվան տակ կրճատումներ են իրականացվում. Կոստանյան
- Գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրով կնքվել է 523 պայմանագիր
- ՏԶՆԿ. Կորոնավիրուսի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա արտակարգ դրության ժամանակահատվածում
- Վարչապետի մոտ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի խթանմանն ուղղված կառավարության քայլերը
- ՊԵԿ. Հանրային սննդի ոլորտի տնտեսվարողները 2020թ.-ից կօգտվեն նոր հնարավորությունից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին