ԱՆ. Բուժված է 14 քաղաքացի, մեկուսացումից դուրս է եկել 88 քաղաքացի
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել է դրական արդյունքներ կորոնավիրուսով հիվանդների վերաբերյալ:
«Այսօր գումարային ունենք հետևյալ դրական արդյունքները․
. Բուժված է 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։
. Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի տեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն։
. Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ հիվանդների թիվը հասել է 249-ի, ավել վաղ հայտարարվել էր, որ բուժվել է երկու քաղաքացի։
Հիվանդներից 30-ի մոտ զարգացել է թոքաբորբ, նրանցիցհինգը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որոնցից մեկի ՝ 75-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է , իսկ չորսինը՝ ծանր։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսով վարակված մեկ անձ գտնվում է ծայրահեղ ծանր,ևս չորսը՝ ծանր վիճակում, ընդհանուր թիվը` 249. վարչապետ
- 24.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 235 հաստատված դեպք կա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին