Ադրբեջանում մարտի 24-ից կարանտինային ռեժիմ է հայտարարվել
Ադրբեջանի կառավարությունը մարտի 24-ից ժամը 00։00-ից ողջ երկրում կարանտին է հայտարարել։ Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի օպերատիվ շտաբը՝ նշված որոշումն ընդունվել է վարչապետ Ալի Ասադովի ղեկավարությամբ մարտի 23-ին կայացած կառավարության նիստի ժամանակ։ Հատուկ կարանտինային ռեժիմը ողջ երկրի տարածքում կգործի մինչև 2020թ․ ապրիլի 20-ը։ Այս մասին գրում է regionmonitor-ը։
Կարանտինի շրջանակներում արգելվել է 65 տարեկան և բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներին՝ դուրս գալ տներից։ Բացի այդ՝ դադարեցվել են միջքաղաքային և միջմարզային ուղևորափոխադրումները։ Մինչև ապրիլի 20-ը սահմանափակվել է նաև Բաքու, Սումգայիթ քաղաքների և Աբշերոն շրջանի ելումուտը։ Բացառություն կարվի միայն շտապօգնության մեքենաների, փրկարարների, հատուկ ջոկատայինների և ապրանքափոխադրողների համար։
Երկրում արգելվել են 10-ից ավելի խմբերով հավաքները, սահմանափակվել է հանրային սննդի կետերի աշխատանքը․ դրանք կգործեն միայն ժամը 12։00-ից մինչև 15։00-ն։ Միևնույն ժամանակ օնլայն պատվերների և սննդի առաքման ծառայությունները կգործեն առանց սահմանափակումների։
Հատուկ կարանտինային ռեժիմի վերահսկողությունը կիրականացնի Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան