Իրավունք 14:41 24/03/2020 Հայաստան

«Դալմայի Այգիներ»-ում 19-րդ դարի գինու հնձանի ոչնչացման առթիվ Երևանի դատախազը դիմել է իրավասու մարմիններին

Երևան քաղաքի «Դալմայի Այգիներ» կոչվող տեղանքում շինարարություն իրականացնող կազմակերպության կողմից հուշարձաններ վնասելու դեպքի առթիվ 16.12.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել էր, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ քանդվել է Դալմայի այգում գտնվող գինու հնձանը:

Հաշվի առնելով, որ վերջինս ընդգրկված չի եղել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ վարույթն իրականացնող մարմինը 29.02.2020թ. որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճելու մասին: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ 

Քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ «Ներդրումային ծրագրերին հավանություն տալու և ՍՊԸ-ին առանց մրցույթի հողամաս տրամադրելու մասին» ՀՀ կառավարության 11.01.2018թ. որոշման հիման վրա Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի որոշումներով Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 31 հասցեում գտնվող 27,66 հեկտար մակերեսով պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերի նպատակային նշանակությունը փոխվել է հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակության: Եվ մանկական, երիտասարդական, ընտանեկան, հանգստի և ժամանցի կենտրոնի կառուցման նպատակով վարձակալության և կառուցապատման իրավունքով հողամասը 99 տարի ժամկետով տրամադրվել է ՍՊԸ-ին, ապա տրված դրական եզրակացությունների հիման վրա Երևանի քաղաքապետի կողմից տրվել են շինթույլտվություններ:

Մինչև 06.02.2020թ. իրավասու մարմինների կողմից տրված գրություններով, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական  եզրակացության տվյալներով նշված տարածքում հուշարձաններ և պահպանման գոտիներ առկա չեն եղել:

Մինչդեռ այդ ընթացքում նշված տարածքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտներ, որոնց պետական հաշվառման փաստաթղթերը կազմվել և ներկայացվել են նախարարություն:

Նորահայտ հուշարձանախմբին, որը ներառում է թվով 7 պատմամշակութային միավոր` տեղական նշանակության հուշարձաններ` դամբանաթումբ, մառան և 19-րդ դարի թվով 5 հնձան, նախարարության փորձագիտական հանձնաժողովի կողմից տրվել է հանրապետական նշանակության կարգավիճակ:

Այսինքն՝ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Մ.Մելքոնյան փողոցին հարակից հատվածում` Դալմայի այգում, իրականում առկա են եղել պատմամշակութային արժեք ներկայացնող, հուշարձանի կարգավիճակին արժանի և հետագայում նաև այդպիսի կարգավիճակ ստացած օբյեկտներ, այդ թվում` գինու հնձաններ:

Վերջիններս վերը նշված տարածքում հողի նպատակային նշանակությունը փոխելու, վարձակալության հանձնելու, շինթույլտվություններ տալու գործընթացում չեն հայտնաբերվել, ամենայն հավանականությամբ ոչ պատշաճ դիտարկման արդյունքում, կամ՝ թեև հայտնաբերվել են, սակայն քանի որ ընդգրկված չեն եղել պատմամշակութային հուշարձանների ցուցակում, արձանագրվել է, որ տարածքում հուշարձաններ չկան: Հայտնաբերված այդ օբյեկտների պատմամշակութային հնարավոր արժեքն անտեսվել է, դրանք ուսումնասիրելու, համապատասխան կարգավիճակ տալու, շինթույլտվություններ չտալու կամ այլ կերպ տալու հարց չի բարձրացվել:

Արդյունքում լիազորված մարմնի կողմից պատմամշակութային արժեք ունեցող անշարժ հուշարձանները ժամանակին չբացահայտելու պատճառով, կատարված շինարարական աշխատանքների ընթացքում ոչնչացվել է գինու հնձանը, որն ակնհայտորեն կարող էր հանդիսանալ նույն տեղանքում հայտնաբերված նմանատիպ և հետագայում պատմամշակութային հուշարձան ճանաչված տեղական նշանակության հուշարձաններից մեկը:   

Ելնելով վերոգրյալից Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնոդրագրեր է հասցեագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին և  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ուսումնասիրությունների միջոցով պարզելու իրենց պարտականությունները կատարելիս համապատասխան պաշտոնատար անձանց կողմից խախտումներ թույլ տալու հանգամանքը և քննարկելու վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցը:

Միջնորդագրով նաև բարձրացվել է պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների հայտնաբերման, հաշվառման և պահպանման ոլորտի կարգավորումները վերանայելու անհրաժեշտությունն այն հաշվով, որպեսզի ապահովվի իրականում հուշարձանի արժեք ունեցող օբյեկտների հայտնաբերումն ու դրան համապատասխան կարգավիճակ տալը՝ հետագայում այդպիսի օբյեկտների հնարավոր վնասումը բացառելու նպատակով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}