74-ամյա Եվգենի Պետրոսյանը պատասխանել է երեխայի ծննդյան մասին լուրերին
Դերասան Եվգենի Պետրոսյանը Teleprogramma.pro պորտալին տված հարցազրույցում մեկնաբանել է իր երեխայի ծննդյան մասին լուրերը: Այս մասին գրում է Ria-ն։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ 74-ամյա կատակերգուն և նրա կինը՝ Տատյանա Բրուխունովան, երեխա են ունեցել ԱՄԷ-ի կլինիկաներից մեկում: Զույգը, իբր, դիմել է սուրոգոտ մոր ծառայությանը:
«Գիտեք, ես նույնիսկ չգիտեմ ինչ ասել ձեզ: Չեմ ուզում, որ դուք քննարկեք դա, որովհետև դա բացարձակապես ձեր գործը չէ», - ասել է Պետրոսյանը՝ առանց հաստատելու կամ հերքելու լուրը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել Պետրոսյանի և Բրուխունովայի հարսանիքի մասին: Կատակերգուն նման հրապարակումները անվանել է «զրպարտություն, վիրավորանք և անձնական կյանքի ծաղրանք»՝ առանց հաստատելու կամ հերքելու ամուսնության մասին լուրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան