Հասարակություն 13:25 24/03/2020 Հայաստան

Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

Աշխատանքային օրենսգրիք 107-րդ հոդվածի համաձայն, գործատուն իրավունք ունի պարապուրդի ժամանակահատվածում աշխատողին տեղափոխել այլ աշխատանքի, սակայն ոչ միշտ է, որ գործատուն այդ հնարավորությունն ունենում է։ Եթե գործատուն  այդ հնարավարությունը չի ունենում, փոխհատուցում է պարապուրդի համար միջին ժամային աշխատավարձի չափով ոչ ավելի, քան օրենսդրության սահմանված նվազագույնի չափով։

Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը հստակեցրեց, որ սա այն դեպքում, երբ ոչ աշխատողի մեղքով առկա է աշխատավայրում պարապուրդ։

Նա նշեց, որ նույն օրենսգրքում առկա է մեկ այլ կարգավորում, որը վերաբերում է անհաղթահարելի ուժին, սահմանված է, որ այս դեպքում գործատուն չի վճարում պարապուրդ։

«Հաշվի առնելով, որ այս երկու հոդվածների,  կարգավորումների միջև առկա են մի շարք տարընկալումներ, տարբեր գործատուներ, աշխատողներն առաջնորդվում են առաջին կարգավորումով, իսկ որոշները երկրորդով՝  համարելով, որ իրենց համար անհաղթահարելի ուժ է, չեն վճարում աշխատողներին»,- ասաց Ժ. Սարգսյանը։

Նրա խոսքով, նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագիծ, որն այս պահին քննարկումների փուլում է,  ինչը հստակություն կմտցնի։

Ժ. Սարգսյանն ասաց, որ  հիմա քննարկում են նաև՝ թե հստակ որ դեպքերում է գործատուն վճարելու, որ դեպքերում  անհաղթահարելի ուժով պայմանավորված չի վճարելու։

«Աշխատանքային օրենսգրքով հեռավար աշխատանք հասկացություն կամ վճարումների մասին կարգավորումներ առկա չեն։ Կան մասնագետներ, որոնք ասում են՝  Աշխատանքային օրենսգրքում կան տնաշխատողներին վերաբերող կարգավորումներ, բավարար է, որպեսզի համարենք հեռավար։ Սակայն դա այդպես չէ, 98-րդ հոդվածն այն դեպքերի համար է, երբ աշխատանքներն ի սկզբանե նախատեսված են եղել, որ պետք է իրականացվեն տանը, աշխատանքային պայմանագիրն այդպես է կնքված գործատուի և աշխատողի միջև։

Սակայն հեռավար աշխատանքն այն դեպքն է, երբ աշխատանքն արտակարգ դրությամբ պայմանավորված այլևս հնարավոր չէ իրականացնել աշխատանքի վայրից, աշխատանքն իրականացվում է, օրինակ, տանից։ Սահմանում ենք տվել նաև տվյալ պարագայում. եթե աշխատանքը կատարվում է հեռավար եղանակով, ենթադրվում է, որ աշխատանքի արդյունավետությունը  կամ աշխատանքի բնականոն գործունեությունը սահմանված աշխատաժամի տեսակետից ամբողջությամբ  պահպանվում է, հետևաբար՝ նախատեսել ենք, որ այս պարագայում պետք է վարձատրությունն էլ ամբողջությամբ պահպանվի»,- մանրամասնեց նա։

Նա ներկայացրեց ևս մի քանի առաջարկություն, որոնք ներառված են նախագծում. երբ որ աշխատողը պայմանավորված, բնականաբար, արտակարգ դրությամբ, չի կարողանում աշխատանքի ներկայանալ ժամանակին կամ այդ օրվա ընացքում չի կարողանում ներկայանալ աշխատանքի, գործատուն իր նախաձեռնությամբ չի կարող ազատել նրան։

Մեկ այլ կարգավորմամբ. հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում նաև ուսումնական հաստատություններն են արձակուրդներում, այս պարագայում շատ ծնողներ, ովքեր երեխաներին խնամելու համար ստիպված են մնալ տանը կամ ուշացումով են ներկայանում,  առաջարկում են իրենց բացակայությունը կամ ուշացումները գործատուն համարի հարգելի, կարգապահական տույժ չկիրառի անհարգելի բացակայության հիմքով։ Այդ դեպքում վարձատրության փոփոխություն է առաջարկվում. ուշացումը երկու ժամ գերազանցելու դեպքում մինչև 14 տարեկան երեխա խնամող ծնողները կվարձատրվեն փաստացի աշխատած ժամանակին համապատասխան։

Ժ.Սարգսյանն ասաց, որ աշխատողներն ամենամյա արձակուրդի իրավունք ունեն, հետևաբար, տվյալ իրավիճակում առաջարկում են. «Հաշվի առնելով որ ամեն դեպքում աշխատողին պետք է տրամադրվի արձակուրդ, իսկ ստեղծված իրավիճակում ստացվում է, որ աշխատողները չեն կարողանում աշխատել, գործատուի ապագա ծախսերը բերվում են ներկա։ Այսօր տրամադրում են արձակուրդ, երբ վաղը դուրս գան արտակարգ դրությունից, արդեն ողջ ներուժով կանցնեն աշխատանքի, արձակուրդ չեն գնա ու ավելի ինտենսիվ կաշխատեն։

Այս իրավիճակում որտեղի՞ց գործատուները վճարեն ամենամյա արձակուրդը։ Այս մասով էլ գիտենք, որ կառավարության կողմից քննարկվում են մի շարք աջակցության ծրագրեր՝ նպատակուղղված ստեղծված իրավիճակում գործատուներին օգնելուն»։

Նա ընդգծեց, որ եթե աշխատողը չի ցանկանում դիմել ամենամյա արձակուրդից օգտվելու համար այս ընթացքում, կարող է չդիմել։

Հարցին, թե արդյոք արտակարգ դրությունը որակվում է անհաղթահարելի ուժ, թե ոչ, կամ որ դեպքերն են որակվում անհաղթահարելի ուժ, Ժորա Սարգսյանն ասաց.

«Քննարումներ են իրականացվում։ Խնդիրը տարանջատված է երկու մասի՝ ո՞վ է վճարում՝ գործատուն, թե հատուցում պետք է տրամադրվի տվյալ պարագայում, որովհետև անհաղթահարելի ուժ է, ենթադրաբար գործատուն չէր կարող այլևս շարունակել վճարել։ Հարցն արդիական է, առաջանային հարցերից մեկն է, որ քննարկում ենք»։

Ժ.Սարգսյանն ասաց, որ նախագիծն ընդունվելուց հետո, հետադարձ ուժ է նախատեսում տալ հենց մարտի 16-ից սկսած։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}