Կորոնավիրուս. ինչպես է մշակվում պատվաստանյութը՝ բացատրում է մասնագետը
Ամերիկայի Ձայնի խնդրանքով Ջոնս Հոփքինս Բժշկության Դպրոցի դոկտոր Ջեյսոն Ֆարլին ներկայացնում է, թե ինչպես է մշակվում պատվաստանյութը։
Ա․Ձ ․Դոկտոր Ֆարլի, մենք տեղեկացել ենք, որ Միացյալ Նահանգներում պատվաստանյութի առաջին փորձարկումները սկսել են փետրվարի վերջում Մոդերնա ընկերության կողմից (ամերիկահայ Նուբար Աֆեյանին պատկանող ընկերությունը): Այդ ամերիկյան ընկերությունը հայտարարել է մարդկանց վրա փարձարկումներ անցկացնելու մասին: Մենք տեղյակ ենք նաև, որ առնվազն և 20 այլ ընկերություններ աշխատում են պատվաստանյութի մշակման վրա: Սակայն, մենք հնարավոր է պատվաստանյութ չունենանք առնվազն մեկ-մեկ ու կես տարի: Օգնեք, խնդրում եմ, մեր լսարանին հասկանալ, թե ինչպե՞ս է որոշվում պատվաստանյութի մշակման ժամանակացույցը:
Ջեյսոն Ֆարլի․ Առաջինը՝ մեզ անհրաժեշտ են անձինք, ովքեր համաձայն են ստանալ պատվաստանյութը, անձինք, ովքեր վարակված չեն կորոնավիրուսով: Պատվաստանյութի փորձարկումների ընթացքում ավանդաբար մի խումբը ստանում է դատարկ պատվաստանյութ կամ պլացեբո, իսկ մյուսը՝իրական պատվաստանյութ, և մենք հետևում ենք այդ անձանց: Սակայն, այս փարձարկումներում բարոյական չի լինի մասնակիցներին չսովորեցնել, թե ինչպես պաշտպանվել վիրուսից:
Ուստի երկու խմբի մասնակիցներն էլ ստանում են տեղեկատվություն, թե ինչպես պաշտպանվելև չվարակվել վիրուսով. Այնուհետև մենք հետևում ենք այդ մարդկանց: և եթե մասնակիցներից մեկը վարակվում է վիրուսով, մենք կարող ենքտեսնել, թե արդյուք պատվաստանյութ ստացածներն ավելի լավ են հաղթահարում վիրուսը քան նրանք, ովքեր այն չեն ստացել: Սակայն, եթե փորձարկման բոլոր մասնակիցները հետևեն պաշտպանության մեր խորհուրդներին՝ լվացվեն, պահպանեն սոցիալական տարածությունը, ապա հնարավոր է փորձարկման և ոչ մի մասնակից չվարակվի վիրուսով, ինչի արդյունքում փարձարկման արդյունքներ չենք ունենալու: Ուստի անհրաժեշտ կլինի հավելյալ մասնակիցների ներգրավել, որպեսզի պարզվի, թե արդյոք պատվաստանյութն աշխատում է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին