Կորոնավիրուսի պիկը Վրաստանում կանխատեսվում է 3 շաբաթից
Մասնագետները Վրաստանում կորոնավիրուսի պիկին սպասում են 3 շաբաթից: Այս մասին Imedi հեռուստաընկերության եթերում հայտարարել է ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Ալեքսանդեր Գոգինավան:
Aliq.ge- ի փոխանցմամբ, նրա խոսքով, ընդհանրապես պիկը լինում է առաջին արձանագրված դեպքից մոտավորապես 7-8 շաբաթ անց: Ելնելով այն բանից, որ Վրաստանում արդեն 4-րդ շաբաթն է, ակնկալվում է, որ 3 շաբաթից կորոնավիրուսով վարակվածների թիվը կհասնի առավելագույնի:
«Չորրորդական վարկման դեպքեր մոտ ապագայում շատ ենք ունենալու: Սպասվում է դեպքերի ավելացում, սակայն չեմ կարծում որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կտրուկ աճ լինի: Պացիենտների աճ կլինի, սակայն, եթե այս դինամիկայով ու տեմպով շարժվենք՝ սա երկրի համար շատ լավ կլինի և շատ չորրորդական փոխանցումներ չենք ունենա, երբ վարակի աղբյուրը հայտնի չի լինի»,- հայտարարել է ինֆեկցիոնիստ Ալեքսանդրե Գոգինավան:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 66 է
- Վրաստանից ՀՀ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն իրենց տվյալները պետք է ուղարկեն դեսպանության ֆեյսբուքյան էջին
- Վրաստանում ուսումնական գործընթացի մեկնարկը հետաձգվել է մինչև ապրիլի 21-ը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան