Հայկ Ալումյան. Անորոշ վիճակում ենք, չգիտենք, երբ կքննեն մեր միջնորդությունը
«Եթե անձը գտնվում է կալանքի տակ, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հարցը անհապաղ լուծման հարց է»,- մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Նա հիշեցրեց, որ դիմել են Ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով միջնորդությունը քննի մեկ այլ դատավոր, սակայն դատարանի նախագահը երեկ մերժել է խնդրանքն ու այն չի փոխանցել մեկ այլ դատավորի։
«Հիմա մենք հայտնվել ենք մի անորոշ վիճակում։ Ունենք խափանման միջոցը փոխելու հետ կապված միջնորդություն և ընդհանրապես չգիտենք, անգամ մոտավորապես մեկ շաբաթի՞ց, մեկ ամսի՞ց, թե՞ մի քանի ամսից այդ միջնորդությունը կարող է քննարկվել»,- ասաց Ալումյանը։
Փաստաբանի խոսքով, իրենք այսօր վերաքննիչ դատարան բողոք են ներկայացնելու։
«Գիտե՞ք, մեր օրենքը չի սահմանում, որ միջնորդությունը չքննելը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, բայց Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը սահմանում է, եթե որևէ անձ բողոքում է, որ իր կոնվենցիոն իրավունքերից որևէ մեկը խախտվել է, ապա ինքը պետք է ունենա պաշտպանության արդյունավետ միջոց։ Օրինակ, եթե առաջին ատյանի դատարանը չի քննում խափանման միջոցի հետ կապված միջնորդությունը, այստեղ մենք սկսում ենք պնդել, որ կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետն է խախտվում չքննվելով, հետևաբար պետությունը պետք է մեզ տրամադրի արդյունավետ պաշտպանության միջոց, որը վերաքննիչ դատարանն է»,-մանրամասնեց Ալումյանը՝ ավելացնելով, որ վերաքննիչ դատարանը պետք է քննի իրենց բողոքը։
Գործնական վերաքննիչ դատարանը կքննի՞, թե՞ ոչ, կախված է ոչ միայն հայաստանյան օրենքներից, այլ, ըստ փաստաբանի, այս գործով այլ գործոններ կան, որոնք ավելի մեծ ազդեցություն ունեն գործի ընթացքի վրա, քան օրենքներն ու Եվրոպական կոնվենցիան։
Ալումյանը պնդեց՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման որևէ միջոց կիրառելու հիմք չկա։
«Այս պայմաններում հայտնի մարդու ցանկություններից ելնելով կալանավորել են պարոն Քոչարյանին»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ դատարանը պետք է հասկանա՝ նման մաշտաբային խախտումներով իր լեգիտիմությունը դնում է լուրջ կասկածի տակ։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիեբկյանի նախագահությամբ մարտի 17-ին պետք է քննարկվեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Սակայն նիստից ժամեր առաջ տեղեկացրել են, որ դատավորը վատառողջ է, նիստը չի կայանա։ Ավելի ուշ պարզվեց՝ դատավորը վիրահատվել է։
Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանի նախագահը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները խնդրել են անձնական երաշխավության միջոցի քննությունը մակագրել այլ դատավորի
- Հովհաննես Խուդոյան. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստի մասին դեռ նորություն չունենք
- Ալումյան. Լուրջ կասկածներ ունենք, որ նիստը հետաձգվեց՝ երաշխավորների ներկայությունը դատական նիստին ահնար դարձնելու համար
- Փաստաբանական թիմը կներկայացնի Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան