Աստված չանի այդ օրն ընկնեմ, որ Ձեր հույսին մնամ. Հայրապետյանը՝ Մարուքյանին
«Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, և ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ ԱԺ աշխատակազմը հերթով է գալիս գործի, միայն այդ խոցելի թիրախային խումբը չի գալիս աշխատանքի»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ նիստը հետաձգելու առաջարկին։
Հայրապետյանը նշեց, որ ճիշտ կլինի հաշվի առնել տեղեկատվությունը, որ ԱԺ նախագահը հայտնել էր խորհրդի նիստի ընթացքում. «ԱԺ աշխատանքները չպետք է խաթարվեն, հանրությունը տանը նստած շարունակում է հետևել մեզ, և ես հանրությանը կոչ եմ անում տվյալ պարագայում չհետևել մեր օրինակին, բայց ԱԺ-ը պետք է աշխատի, քանի որ դրանից է կախված երկրի հետագա ընթացքը»։
Պատգամավորի խոսքով, հարցերի քննարկման ժամանակ նիստերի դահլիճում կարող են ոչ բոլոր պատգամավորները լինել, այլ ուղիղ եթերներով կարող են հետևել նիստին։
«Ինձ թվում է, որ պարոն Մարուքյանը կարծում է՝ որևէ պատգամավոր կարող է վարակվել, և ինքը այդ դեպքում կարող է ավելի ցցուն ելույթ ունենալ այս ամբիոնից»,- ասաց Հայրապետյանը։
Արձագանքելով Հայրապետյանի խոսքին՝ Մարուքյանն ասաց, որ քաղաքական նպատակով չի արել առաջարկը, որ ինքնահաստատման պրոցեսի վերածվի. «ԱԺ խորհրդի նիստից հետո հանրապետության վարչապետը արտակարգ հայտարարությամբ հանդես եկավ, և իմ առաջարկը դրանից էր բխում։ Դրա մասին չի խոսքը, Մխիթար ջան։ Դրա համար, հարցը որ քաղաքականացնում եք, մի հատ մտածեք»։
Հայրապետյանն էլ հակադարձեց. «Պարոն Մարուքյան, եղբայր, տեսեք, խնդիրը հետևյալն է, երեկ խորհրդի նիստում քննարկվել է օրակարգն ու դրա հաջորդականությունը, ընկերս։ Բանն այն է, որ եթե խոսքը քաղաքական պայմանավորվածության մասին է, ապա կարելի էր ոչ թե ամբիոնից գալ և ներկայացնել, այլ երեկ խմբակցության ղեկավարների հետ խոսել այդ մասին, ընկեր ջան։ Եվ ոչ թե գալ ու ինձ ասել, որ ես կարող է ինքնահաստատվում եմ Ձեր հաշվին, Աստված չանի այդ օրն ընկնեմ, որ Ձեր հույսին մնամ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին