«Հրապարակ». պատգամավոր Իվետա Տոնոյանի նշանադրության արարողությունը տեղի է ունեցել ընտանեկան նեղ միջավայրում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը ընտանեկան նեղ միջավայրում տեղի է ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի նշանադրության արարողությունը: Մասնակցել են ամենամոտ հարազատները, 20 հոգին չեն գերազանցել՝ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից և արտակարգ դրության թելադրած պայմաններից:
Պատգամավորի ընտրյալն իր դասընկերն է, ով վերջին երեսուն տարիներին բնակվել է արտերկրում և վերջերս է Հայաստան վերադարձել՝ մշտական բնակության նպատակով: Ի դեպ, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված՝ 27-ամյա որդու մահվան կապակցությամբ հոգեհանգիստ չի արել նաև Արթուր Աղաբեկյանը՝ չցանկանալով վտանգել մարդկանց կյանքը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում