««Պրես ստենդի» կրպակները փակվում են, այդ դեպքում տպագիր մամուլը չի՞ սպառվելու»
«Սրանք այն միջոցառումներն են, որոնք ուղղված չեն տնտեսական գործունեության դադարեցմանը կամ որևէ ձևով ճնշումներ գործադրելուն, բիզնեսին վնաս տալուն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե վաղվանից փակվելու են «Պրես ստենդ» ընկերության կրպակները, ըստ էության այդպես փորձում են լռեցնել տպագիր մամուլը, այդ դեպքում տպագիր մամուլը չի՞ սպառվելու, արդյո՞ք պետությունը կհոգա լրագրողների աշխատավարձերի ծախսերը։
Նա նշեց, որ սրանք պարտադրված գործողություններ են, որոնք ուղղված են բոլորի առողջության ապահովմանը, այս սահմանափակումներն ուղղված չեն որևէ տետեսվարողի գործունեությանը։
«Եթե կիրառում ենք նման սահմանափակումներ, դրանք ոչ միայն կարող են վերաբերալ տպագիր մամուլին, այլ նաև այլ տեսակի տնտեսական գործունեություններին։ Խնդրում եմ բոլոր տնտեսվարողներին, գործընկերներին ըմբռնումով մոտենան այս գործողություններին, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման արգելմանը»,- ասաց էկոնոմիկայի փոխնախարարը։
Ասուլիսի ժամանակ նաև հայտարարվեց, որ երեկվանից ստացել են Վրաստանի տարածքում գտնվող բեռնատարների հոսքի ու հերթերի վերաբերյալ ահազանգեր, սակայն վրացական կողմի փոխանցմամբ, երեկ ժամը 17։00-ից սկսած բեռնատարները սկսել են հատել սահմանը, նախապատվությունն առաջին հերթին տրվել են շուտ փչացող մթերքին։
Հարակից հրապարակումներ`
- «Առաջարկում ենք սահմանափակել բոլոր ուղևորատար տրանսպորտային ընկերությունների գործունեությունը՝ այդ թվում մետրոյի և տաքսիների»
- Պարետ. Տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ քաղաքացիների համար
- Կորոնավիրուսի 41 նոր դեպք՝ «նոր աշխարհագրությամբ»
- Կարծում եմ սահմանափակումների մասով անհանգստությունը ուռճացված է.Ալեն Սիմոնյան
- Փոխնախարար. Սահմանափակումները չեն տարածվի սրճարանների վրա
- Հայաստանից որոշ ապրանքատեսակների արտահանումը ժամանակավորապես սահմանափակվում է