Վիտալի Բալասանյան. Կարող եմ երաշխավորել Արցախում արդարության հաստատումը
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակում շարունակում են հանդիպումներն ընտրողների հետ։
Թեկնածուի գրասենյակից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգով պայմանավորված՝ դրանք ընթանում են անհատական մոտեցմամբ։
Բալասանյանն անհատական հանդիպումներ է ունենում տարբեր հարցերով հետաքրքրված արցախցիների համար։ Մարտի 23-ին Վիտալի Բալասանյանն այցելել է Քոլատակ, Վանք, Առաջաձոր, Ծմակահող, Հովտաշեն, Նոր Մարաղա, Ներքին Հոռաթաղ համայնքները և Մարտակերտ քաղաք: Մարտակերտի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Վիտալի Բալասանյանն ասել է.
«Մենք շատ բարձր գին ենք վճարել անկախության համար, այս հողում ապրելու հնարավորության համար։ Ինչպես և մարտի դաշտում, այնպես էլ հիմա՝ վստահ եմ, որ կարող եմ երաշխավորել մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգությունը և երաշխավորել արդարության հաստատումը»։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն ընտրողների հարցերին պատասխանում է նաև առցանց՝ ֆեյսբուքյան էջի և թեկնածուի պաշտոնական կայքի միջոցով։
Մասնավորապես այսօր, պատասխանելով քաղաքացիների հարցերին, գեներալն ասել է. «Նրանք, ովքեր հայտարարում են, որ առողջապահությունը կամ կրթությունը լինելու են ձրի, ապա այս 12-13 տարիների ընթացքում կարող էին գոնե տաս -քսան տոկոսով, ինչի մասին որ խոստումներ են տալիս, կյանքի կոչել, որպեսզի հասարակությունն իմանա, որ դա հնարավոր է»:
Ինչպես նաև աշխատում է նախընտրական շտաբի «Թեժ գծի» հեռախոսահամարը, որով ակտիվ կապ է ապահովվում ընտրողների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Առցանց հարցերի հնարավորություն՝ Վիտալի Բալասանյանին
- Վիտալի Բալասանյան. Ես հարց եմ ուղղում իշխանություններին և թեկնածուներին
- Վիտալի Բալասանյան. «Պետք է լինել կարգապահ և հոգ տանել միմյանց մասին»
- Վիտալի Բալասանյանը կոչ է անում Արցախում հայտարարել արտակարգ դրություն
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին