Վրաստանից ՀՀ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն իրենց տվյալները պետք է ուղարկեն դեսպանության ֆեյսբուքյան էջին
Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։ Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան թիվ, մեքենայի պետհամարանիշ) մինչև մարտի 24-ը ժամը 12։00-ն անձնական նամակի միջոցով ուղարկել Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին (կամ դեսպանության Էլ. փոստին՝ [email protected])։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Հայաստան մեկնման ժամի և մեկնողների հավաքատեղիի վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Մառնեուլիի ու Բոլնիսի համար կարանտինային ռեժիմ է հայտարարել:
Հարակից հրապարակումներ`
- Մառնեուլիում և Բոլնիսիում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը
- Մառնեուլին բեռնատարների համար բաց է
- Փոխնախարար. Եթե վարորդը գալիս է ռիսկային գոտու երկրներից, չի թույլատրվում մտնել Վրաստան
- Մառնեուլիի մուտքի մոտ ռազմական տեխնիկա ու ոստիկաններ են մոբիլիզացված
- Վրաստանում կարանտինում գտնվող քաղաքացիների թիվը հասել է 3254-ի
- Քաղաքացիների համար վրաց-հայկական անցակետերից կաշխատի միայն Սադախլոյինը
- Հայտարարություն՝ Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների վերաբերյալ
- Կորոնավիրուսի պատճառով Վրաստանում երկարացրել են դպրոցական արձակուրդները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին