ՏՄՊՊՀ-ի հետ թղթակցությունը կիրականացվի միայն էլեկտրոնային եղանակով
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պարետի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրայինծառայության իրականացման նկատմամբ կիրառվողսահմանափակումների վերաբերյալ» 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշումը`քաղաքացիները և տնտեսվարող սուբյեկտները, Հանձաժողովի հետ թղթակցությունը կարող են իրականացնել միայն էլեկտրոնային եղանակով:
Էլեկտրոնային եղանակով դիմում կամ գրություն կարող եք ուղարկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ([email protected]) կամ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (https://e-request.am/hy/e-letter)` լրացնելով պարտադիր դաշտերը:
Դիմումը կամ այլ գրությունը պետք է լինի ստորագրված (էլեկտրոնային ստորագրությամբ կամ դրա բացակայության դեպքում հասարակ ստորագրության սքանավորման տարբերակով) և համապատասխանի օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջներին:
Գրությունների գրանցման և ընթացքի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընդհանուր բաժին 010-54-19-00(355) հեռախոսահամարով: