«Փաստ». Արցախի ԿԸՀ-ն առողջապահության նախարարության հետ համատեղ համալիր միջոցառումների շարք է իրականացնում քվեարկության օրվան ընդառաջ
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Արցախում կայանալիք ընտրություններին ընդառաջ՝ երկրի ողջ տարածքով նախապատրաստական մեծ աշխատանքներ և համապատասխան գործընթացներ են իրականացվում: Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Առողջապահության նախարարության հետ համատեղ համալիր միջոցառումների շարք է իրականացնում քվեարկության օրը հնարավոր առողջապահական սպառնալիքները կանխելու և ընտրությունների օրվա հրամայականին համահունչ ընտրություն կազմակերպելու համար:
Արցախի առողջապահության նախարարությունն արդեն իսկ հայտնել է, որ մինչ այս պահը վարակի տարածման դեպքեր չեն արձանագրվել, և դրա հետ կապված ամեն ինչ վերահսկվում է: Ըստ Արցախից եկող տեղեկությունների, երկրում հսկողության ուժեղացման և կանխարգելիչ մեծածավալ աշխատանք է իրականացվում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում