Քաղաքացիներն առանց անձը հաստատող փաստաթղթի և տեղաշարժման թերթիկի չեն կարող դուրս գալ տանից
Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը ասուլիսի շրջանակում խոսեց
ՀՀ քաղաքացիների տեղաշարժի և հանրային ծառայությունների իրականացման նկատմամբ սահմանափակումների մասին, ինչպես նաև ներկայացրեց «Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ» կայքը:
Պարետի վերջին որոշմամբ այսօր կարևոր որոշումներ են կայացվել, մասնավորապես ստորագրվել է թիվ 16 որոշումը, որը սահմանափակում է անձանց տեղաշարժը: Քրմոյանի պարզաբանմամբ՝ այսօրվանից սահմանափակվում է մարդկանց տեղաշարժը և մեր քաղաքացիները պետք է մնան տանը: Դուրս գալ կարող են բացառիկ դեպքերում:
«Մեր քաղաքացիները կարող են այցելել մթերային խանութներ, դեղատներ և գյուղատնտեսական շոււկա: Սակայն դա չի նշանակում, որ օրվա մեջ մի քանի անգամ կարող են դուրս գալ: Հնարավորություն ունեն մասնակցել հուղարկավորության: Միևնույն ժամանակ թույլատրվելու է ֆիզիկական վարժությունների կամ հեծանիվ վարելու համար դուրս գալ տանից»,-ասաց Քրմոյանը:
Եթե անձն աշխատում է, օրինակ՝ սննդի կետում, ապա տնից դուրս գալիս պարտադիր պետք է լրացնի տեղաշարժման թերթիկը և ձեռքին ունենա անձնագիր:
«Բոլոր քաղաքացիները տնից դուրս գալուց պետք է մանրամասն լրացնեն տեղշարժման թերթիկը, ո՞ւր է գնում, ո՞ր ժամից ո՞ր ժամը և այլն: Վաղը ոստիկանությունը պետք է հսկի և եթե տեղաշարժի թերթիկը չունի, ապա անձի նկատմամբ կարող է կիրառվել պատժիչ միջոցներ: Ոստիկանը իրավունք ունի քաղաքացուն հորդորել վերադառնալ տուն կամ բնակության վայր»,-ասաց Սուրեն Քրմոյանը:
Նրա փոխանցմամբ ՝ ՀՀ ողջ տարածքում ոստիկանությունն է ամբողջ վերահսկողությունն իրականացնելու: Ինչ վերաբերում է հարցին,թե որտեղից են հայթհայթելու թերթիկը կամ ինչպես են լրացնելու, Քրմոյանը պատասխանեց. «Թերթիկի ձևը կա կայքում: Տպելը պարտադիր չէ:Կայքից բովանդակությունը արտագրելով և լրացնելով քաղաքացին կարող է լրացնել և տանից դուրս գալ: Տրանսպորտային միջոցների սահմանափակում չի լինելու, որպեսզի բժիշկները, սննդի կետերում աշխատողները կարողանան աշխատանքի գնալ»:
Այդուհանդերձ թերթիկը ուժ ունի, վերը թվարկված բացառությունների դեպքում՝ մթերային խանութներ, դեղատներ կամ հուղարկավորության գնալու դեպքում:
Նա նաև տեղեկացրեց, որ գործարկվել է covid19.gov.am կայքը, որը լինելու է շփման և տեղեկատվություն ստանալու համար հիմնական ռեսուրս:
Կայքի միջոցով շուրջօրյա տեղեկատվություն է տրամադրվելու, այդ թվում՝ պարետի որոշումների ու ցուցումների, ճամփորդական սահմանափակումների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին