12 երկիր կոչ է արել հետաձգել Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պատճառով
Տասներկու երկրների ազգային օլիմպիական կոմիտեները (ԱՕԿ) կոչ են արել հետաձգել 2020-ի Օլիմպիական խաղերը`կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի պատճառով: Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ անհնար է իրականացնել բոլոր մարզիկների՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու երազանքը `վերահաս վտանգի պատճառով:
Բրազիլիայի ԱՕԿ-ի ղեկավար Պաուլո Ուոնդերլիի կարծիքով, աշխարհն արդեն իսկ ավելի վաղ բախվել է նմանատիպ խնդիրների:
Նշվում է, որ ներկայումս Օլիմպիական խաղերը հետաձգելու կոչով հանդես են եկել Բրազիլիան, Կանադան, ԱՄՆ-ը, Սերբիան, Սլովենիան, Ավստրալիան, Խորվաթիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Ֆրանսիան և Իսպանիան։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը կոչ է անում հետաձգել ամառային օլիմպիական խաղերը
- Կանադայի ԱՕԿ-ն առաջինն է, որ հրաժարվում է ազգային թիմը Տոկիոյում անցկացվող օլիմպիական խաղերին ուղարկելուց
- Օլիմպիական խաղերի հետաձգումը հնարավոր է
- Օլիմպիական կրակը Հունաստանից բարեհաջող հասել է Ճապոնիա
- Մենք կարող ենք Օլիմպիական խաղերն անվտանգ անցկացնել. Ճապոնիայի նախկին վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան