Պատական մարմիններում կառուցվածքային փոփոխությունների անվան տակ կրճատումներ են իրականացվում. Կոստանյան
«Մի շարք պետական մարմիններում, կառուցվածքային փոփոխությունների քողի տակ կրճատումներ են տեղի ունենում։ Աշխատանքից ազատված աշխատակիցները դեռ նախորդ տարվա սեպտեմբերին բարձրաձայնել են տնօրենի կողմից ոչ պատշաճ ձևով աշխատանքի ներկայանալու, աշխատավարձ ստանալու, աշխատակիցների հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, նրանց, շանտաժի ենթարկելու մասին»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
Տեղեկացնելով, որ խմբակային բողոք է ստացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող կենտրոնական գրադարանի 11 աշխատակիցներից՝ պատգամավորը նշեց. «Այս քաղաքացիները բարձրաձայնում են պետական մարմիններում տնօրենների կամ ղեկավարների կողմից նախարարության որևիցե աշխատակցի, ԱԺ-ի և Երևանի քաղաքապետարանի կողմից հովանավորչություն ունենալու հանգամանքը»։
Պատգամավորը պետական գերատեսչությունների ղեկավարներին կոչ արեց, ուշադիր ելինել իրենց ենթակայության տակ գտնվող կառույցների և նրանց ղեկավարների հանդեպ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա