Սոցապ նախարարությունը դեռ չգիտի՝ արտակարգ դրության օրերին գործազուրկների թիվն որքանով կավելանա
«Օրավարձով աշխատողները ևս համարվում են աշխատողներ իրենց բոլոր իրավունքներով ու պարտականություններով, եթե ունեն աշխատանքային պայմանագիր»,- կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե կան առևտրով զբաղվող կամ ոչ պետական կառույցներում օրավարձով աշխատող քաղաքացիներ, այս դեպքում, երբ երկրում արտակարգ դրություն է, ինչպե՞ս են իրենց գոյությունը պահպանելու, ի՞նչ է նախաձեռնել պետությունը։
Նա նշեց, որ բոլոր համընդհանուր կարգավորումները, որոնք առաջարկվում են օրենքի նախագծով, կատրածվեն նաև օրավարձով աշխատողների վրա, ովքեր ունեն աշխատանքային պայմանագիր, ընդամենն իրենց վարձատրությունն է այդպես։
Հարցին, թե կա՞ մոտավոր հաշվարկներ՝ արտակարգ դրության օրերին գործազուրկների շարքը որքանով կհամալրվի, Ժ.Սարգսյանն ասաց, որ դեռ թվեր հնարավոր չէ հնչեցնել, քանի որ ընդամենը տաս օր է այս գործընթացի մեջ են, մարտի 16-ից է հայտարարված արտակարգ դրություն, եթե նույնիսկ կրճատումներ էլ լինեն, միանգամից շուկայում տեղի չի ունենա, իրենց միանգամից հասու չի լինի այդ ինֆորմացիան։
«Թվերը կարևորում ենք, փորձելու ենք այդ թվերի հետևից գնալ, հասկանալու, թե ինչ տեղի ունեցավ աշխատաշուկայում, ինչ վերադասավորումներ եղան։ Մեր ուշադրության կենտրոնում են գտնվելու, ունենալ թիվը, աշխատանք փնտրող անձանց առաջարկել զբաղվածության պետական գործակալության կողմից իրականացվող զբաղվածության ծրագրեր, միջնորդություններ նորից աշխատաքի տեղավորելու համար»,- ասաց նա։
Հարցին, թե այս ընթացքում ահազանգեր են եղել, որ աշխատողներին գործատուները հրաժարվում են վճարել հարկադիր պարապուրդի համար կամ որոշ գործատուներ էլ մինչև արտակարգ դրություն հայտարարելն ազատել են աշխատողներին աշխատանքից, նախարարությունը ստացե՞լ է ահազանգեր, ի՞նչ քայլեր է արել այդ ուղղությամբ, Ժ.Սարգսյանն ասաց, որ տվյալ իրավիճակում եթե ազատում է աշխատողին, միակ հիմքը, որ կարող է կիրառել, հաստիքի կրճատումն է։
«Հիմնականում, ինչքանով մենք ենք տեղյակ ու ահազանգերից ենք իմանում, հաստիքի կրճատման հիմքով են ազատում։ Բայց մի պարզ բան, այդ հիմքով ազատելուց 60 օր առաջ պարտավոր են ծանուցել աշխատողին, իսկ եթե չի ծանուցում, պետք է տույժեր վճարի։ Գործատուին նույնիսկ այս պարագյում ձեռնտու չի լինի այդ հիմքով ազատել։
Աշխատանքային օրենսգրքով սահմանված է, որ եթե աշխատողը համաձայն չէ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի հետ, ունի 2 ամիս ժամանակ դիմելու դատարան ու վերականգնելու աշխատանքային իրավունքները»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
- Գործարարները կոչ են անում կասեցնել նախագծի շրջանառության հետագա ընթացքը
- Ծառուկյան. Բայց խի՞ պետք է վճարեմ