Ախալքալաքը կստանա 5000 բժշկական դիմակ, ձեռնոց և խալաթ
Ախալքալաքի մունիցիպալիտետը, թոշակառուներին և «առաջնագծում» կանգնած մարդկանց բաժանելու համար, առայժմ դիմակներ չի ստացել: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Քաղաքապետի խոսքերով, մունիցիպալիտետը մարդկանց բաժանելու նպատակով պատվիրել է 5000 հատ բժշկական դիմակ, ձեռնոց և խալաթ:
«Երկու օր առաջ Նահանգապետարանից մեզ տեղեկացրին, որ Վրաստանում ընկերություններն արդեն սկսել են արտադրել դիմակներ, մենք պատվիրեցինք, որպեսզի բաժանենք կարիքավորներին, և նրանց, ովքեր հասարակության հետ ամենաշատն են շփվում: Ստանալուց հետո կմշակենք ձևն ու պայմանները և կտեղեկացնենք, թե մարդկանց որ կատեգորիային ենք բաժանելու և որտեղից կարող են նրանք այն ստանալ: Մենք հնարավորություն չունենք բոլորին բաժանելու», – ասել էՅուրիկ Ունանյանը:
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան մարտի 22-ին հայտարարել էր, որ բժշկական դիմակների բաժանումը 70 տարեկանից բարձր բոլոր տարեց քաղաքացիներին Վրաստանում կսկսվի մարտի 23-ից: Նա նաև ասել էր, որ տարեցների հետ միասին, լրագրողները և այն մարդիկ, ովքեր «առաջնագծում են» կանգնած, պետք է հնարավորինս շուտ ապահովեն դիմակներով:
«Առաջնային են 70-ից բարձր միայնակ թոշակառուները: Երկուշաբթի օրը մենք արդեն կսկսենք բաժանել այս կատեգորիային », – հայտարարել էր Թուրնավան:
Հարակից հրապարակումներ`
- Ախալքալաքի բնակիչը հարկադրաբար տեղափոխվել է կարանտինային գոտի
- Ախալքալաքում 17 մարդ ինքնամեկուսացել է
- Ախալքալաքում կորոնավիրուսի կասկածելի դեպքեր չեն գրանցվել
- Ախալքալաքի դպրոցներում ախտահանման աշխատանքներ դեռ չեն իրականացվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան