Միջազգային կապերը`կորոնավիրուսի պայմաններում
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, թե կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հյուսիսային Կորեային, Իրանին ու օգնության կարիք ունեցող այլ երկրների: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր բժիշկը շատ հաճախ է այս օրերին զրուցում այլ երկրների պաշտոնատար անձանց հետ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձանը։
Կոնգրեսը մարտի սկզբին համաձայնվել էր 8 միլիարդ դոլար հատկացնել որպես արտաքին օգնություն: Սակայն մինչ այժմ փոխանցվել է միայն մեկ միլիարդը:
Ինչպես Միջազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Ստիվըն Մորիսոնն է ասում, «300 միլիոն դոլարը փոխանցվել է USAID-ի միջոցով: Հատկացումները կատարվել են ցածր եկամուտ ունեցող, խոցելի պետություններին»:
Ինչ վերաբերում է տնտեսության խթանիչ ծրագրի համար նախատեսված 1 տրիլիոն դոլարին, այն չունի արտաքին օգնության նպատակ:
Ինչ վերաբերում է Չինաստանին, որին մեղադրում էին հիվանդության տարածումը կանխելու գործում դանդաղկոտության մեջ, այսօր տարբեր ընկերությունների միջոցով վաճառում կամ նվիրաբերում է թեստավորման պարագաներ, առողջապահական սարքավորումներ ու դեղամիջոցներ ու դրանք ուղղում դեպի Եվրոպա և հատկացնում Աֆրիկայի բոլոր 54 երկրներին:
Ինչպես Ուիլսոնի կենտրոնի վերլուծաբան Ռոբերտ Դելին է ասում, «Կորոնավիրուսի միջոցով Չինաստանն այսօր ունի բարի կամքի դրսևորման լավ հնարավորություն: Եվ դա այն պատճառով է, որ այս հարցում ավելի անարդյունավետ են գործում Եվրոպան ու Միացյալ Նահանգները»: Նրա խոսքերով, սա ոչ միայն չինական մտահոգիչ ակտիվության մասին է, այլ նաև ամերիկյան ոչ ակտիվության ու ղեկավարի ղեկը թողնելու հանգամանքի:
«Իսկ սա ամենամտահոգիչն է»,- ասում է նա:
Ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է տեղեկացնում, համաճարակի տարածման արագությունը մեծանում է: Կազմակերպությունը կոչ է անում Մեծ քսանյակի երկրներին զարկ տալ առողջապահության բնագավառի աշխատակիցների համար նախատեսված անհատական պաշտպանական սարքավորումների արտադրությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան