Չինաստանում տարածվում է նոր մահացու վիրուս՝ հանտավիրուս
Չինաստանում գրանցվել է մահ COVID-19-ից բոլորովին տարբեր այլ վիրուսից, որը վախ է առաջացրել:
Ինչպես գրում է Express-ը, ավտոբուսով ճանապարհորդող մահացած տղամարդու մոտ հաստատվել է հանտավիրուս, որը բոլորովին այլ վիրուս է COVID-19-ից, որն այժմ գրավել է երկրագունդը: Ավտոբուսի մյուս 32 ուղևորները թեստավորվել են հանտավիրուսի համար:
Անհայտ տուժածը, որը, կարծում են, որ Յունանի նահանգից է, աշխատանքի էր մեկնում, երբ նա մահացել է:
Մահացած տղամարդը Լինքանգ քաղաքից էր, որտեղ իշխանություններն այժմ սկսել են հիվանդության դեմ պայքարի մոնիտորինգ և հետազոտություններ են անցկացնում:
Բացվել է նաև համաճարակաբանական հետազոտություն:
Համաձայն ԱՄՆ-ի «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների» (CDC) հանտավիրուսները վիրուսների ընտանիք են, որոնք տարածվում են հիմնականում կրծողների կողմից:
Դրանք կարող են առաջացնել բազմազան հիվանդություններ մարդկանց մոտ, օրինակ ՝ հանտավիրուսային թոքային համախտանիշ (HPS) և երիկամային համախտանիշով (HFRS) արյունաբանական հիվանդություն:
Նշվում է, որ այն օդային հիվանդություն չէ և կարող է տարածվել մարդկանց մեջ միայն այն դեպքում, երբ նրանք կոնտակտ ունենան կրծողների մեզի, դեմքի և թքի հետ: