Վրաստանում գտնվող շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիներ գալիս են Հայաստան
Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են. «Ինչպես արդեն տեղեկացրել էինք Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։
Այդ իսկ Վրաստանում ՀՀ դեսպանությունը վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացել է թույլտվություն՝ ապահովելու Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների տեղափոխումը վրաց-հայկական սահման։
Դեսպանությունը նախ հանդես է եկել իրազեկող հայտարարությամբ, այնուհետև երկու օր շարունակ իրականացրել է Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների տվյալների հավաքագրման աշխատանքներ։ Իսկ արդեն այսօր Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը վրաց-հայկական սահման և նրանց անցումը ՀՀ տարածք։
Տեղեկացնենք, որ նախապես մեկնելու ցանկություն էին հայտնել չորս տասնյակից ավել ՀՀ քաղաքացիներ, որոնց մի մասը, այնուհետև հրաժարվել է մեկնել Հայաստան։
Դեսպանությունը կշարունակի տվյալներ հավաքել Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներից, վերջիններիս, անհրաժեշտության դեպքում, հայրենիք տեղափոխելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանից ՀՀ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն իրենց տվյալները պետք է ուղարկեն դեսպանության ֆեյսբուքյան էջին
- Մառնեուլիում և Բոլնիսիում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը
- Փոխնախարար. Եթե վարորդը գալիս է ռիսկային գոտու երկրներից, չի թույլատրվում մտնել Վրաստան
- Քաղաքացիների համար վրաց-հայկական անցակետերից կաշխատի միայն Սադախլոյինը
- Բացառության կարգով Լարսում մնացած ՀՀ քաղաքացիները Վրաստանով տեղափոխվել են Հայաստան
- Կորոնավիրուսով պայմանավորված՝ Վրաստանը ինտենսիվ ստուգումներ է իրականացնում նաև Սադախլոյի անցակետում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին