ՔԿՀ-ներում իրականացվել են կորոնավիրուսի ախտորոշման տեստավորումներ
Արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ, հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկի առանձնահատկությունները, նախատեսված են որոշակի սահմանափակումներ։ Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանն ասուլիսում ասաց, որ այդ սահմանափակումները բխում են դատապարտյալների, կալանավորների, նրանց մերձավոր ազգականների շահերից։ Մասնավորապես, որոշմամբ նախատեսված է տեսակցությունների արգելք, բացառություն տեսազանգը, արգելված են հանձնուքները, ծանրոցները, փաթեթները։
Նա նշեց, որ արգելքը վերաբերում է բոլոր ապրանքներին, այդ թվում նաև հանձնուքներով ծխախոտի դեպքերին, քանի որ առանձին ապրանքների համար առանձին կարգավորումներ նախատեսված չեն։
Ա.Սարգսյանն ասաց, որ արդարադատության նախարարությունն առողջապահության նախարարության հետ համագործակցելով՝ վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում ՔԿՀ-ներում։ Նրա ներկայացմամբ, ախտահանիչ նյութերով իրականացվում են սանիտարական մաքրումներ ոչ միայն ՔԿՀ վարչական հատվածում, նաև բնակելի գոտիներում, որտեղ գտնվում են ազատազրկվածները։ Դատապարտյալների ու կալանավորների շրջանում իրականացվում են բացատրական աշխատանքներ, կրճատվել է նրանց միջև շփումը։ Նրա խոսքով, ՔԿՀ-ներում կան էլեկտրոնային ջերմաչափեր, որոնց միոջով ՔԿՀ մուտք և ելք ունցող բոլոր անձիք ջերմաչափվում են։ ՔԿՀ-ներից դուրս եկող կալանավորներին, դատապարտյալներին ու ուղեկցող ստորաբաժանումներին տրամարդվում են դիմակներ ու ձեռնոցներ։
«Այս պահի դրությամբ ՔԿՀ-ներում վիճակը վերահսկելի է։ Անհաժեշտության դեպքում իրականացվել են տեստավորումներ, արդյունքները եղել են բացասական։ Քրեակատարողական ոչ մի հիմնարկում վարակման դեպք չունենք»,- ասաց Արփինե Սարգսյանը։
«Եթե առկա լինեն սիմպտոմներ, բնականաբար, պետք է այդ անձի մեկուսացում իրականացվի։ Կիրականացվի տեստավորում։ Եթե արդյունքները լինեն դրական, կիրականացվեն համապատասխան միջոցառումներ այնպես, ինչպես մյուս քաղաքացիների դեպքում, ոչ մի տարբերակում դատապարտված անձանց մասով չկա»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿՀ-ներում հակահամաճարակային իրավիճակը լիովին վերահսկելի է
- Բոլոր ՔԿՀ-ներում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում