ՖԻՖԱ-ն պատրաստ է երկարաձգել ամառային տրանսֆերային պատուհանը
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան՝ ՖԻՖԱ, մտադիր է փոփոխել առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամկետը։ ՖԻՖԱ-ն պատրաստ է երկարաձգել ֆուտբոլային «գնումների» շրջանը մինչև 2021 թ. հունվար։
Վեստի.ռու կայքը, հղում անելով The Telegraph-ին, գրում է, որ կազմակերությունն այդ միջոցառումը նախատեսում է իրականացնել, որպեսզի ակումբները հնարավորություն ունենան վերականգնել իրենց ֆինանսական դրությունը և ֆինանսական կորուստները կորոնավիրուսի պատճառով դադարեցված ֆուտբոլային մրցաշարերից հետո։
ՖԻՖԱ-ն մտադիր է քննարկել այս գաղափարը հենց ակումբերի հետ, բայց դրանցից մի քանիսի ներկայացուցիչներն արդեն դրական են արձագանքել այդ նախաձեռնությանը։
Հարակից հրապարակումներ`
- Իսպանական ֆուտբոլն անորոշ ժամանակով դադարեցվել է
- «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
- ՖԻՖԱ-ն ֆուտբոլային խաղերի վիդեո արխիվը հասանելի կդարձնի
- Եվրո-2020-ը հետաձգվել է մեկ տարով
- «Չելսի»-ի ֆուտբոլիստը խախտել է կարանտինը և տուգանվել
- «Ֆիորենտինայի» երեք ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
- «Արսենալի» մի քանի ֆուտբոլիստների կարանտինացրել են
- ՖԻՖԱ-ն հնարավոր է չեղարկի ընկերական հանդիպումները