Նորաձևության տներն օգնում են բժիշկներին
Իտալիան, Ֆրանսիան ու Իսպանիան իրենց ուժերով չեն կարողանում դիմագրավել կորոնավիրուսին։ COVID-19 վարակվածների թիվը աճում է, բժիշկներն իսկական պատերազմ են մղում անտեսանելի թշնամու դեմ, հաճախ բառացիորեն մերկ ձեռքերով: «Չկա դիմակ», «Չկա ձեռնոց», «Ձկա ձեռքերի համար գել». նման գրություններ են փակցված Ֆրանսիայի գրեթե բոլոր դեղաների դռներին։
Եվրանյուզի հաղորդմամբ, նման պայմաններում իրենց օգնությունն են փորձում առաջարկել նորաձևության բրենդները, որոնք հագուստի և օծանելիքի փոխարեն սկսել են թողարկել ձեռքի հակասեպտիկ գել և դիմակներ։
Сhanel №5-ի փոխարեն՝ ձեռքերի համար գել
Ֆրանսիական LVMH կոնցերնն արտադրել է ձեռքի ախտահանիչ գելեր։ Այն արտադրում են երեք գործարանում, որտեղ սովորաբար շշալացնում են Christian Dior, Guerlain և Givenchy օծանելիքները։ LVMH առաջին շաբաթում 12 տոննա գել է թողարկել, որոնք կնվիրաբերվեն ֆրանսական հիվանդանոցներին։ Հետագայում արտադրության ծավալները կավելանան:
Yves Saint Laurent-ից դիմակներ
Kering ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է արտադրել դիմակներ ֆրանսիական՝ իրեն պատկանող երկու նորաձևության տներում՝ Balenciaga և Yves Saint Laurent։ Բացի դրանից, առաջիկա օրերին ընկերությունը մտադիր է Չինաստանից գնել 3 միլիոն բժշկական դիմակներ և փոխանցել դրանք ֆրանսիական հիվանդանոցներին։
Ավելի վաղ կորպորացիային պատկանող Gucci նորաձևության տունը գնել էր մեկ միլիոն բժշկական դիմակներ իտալական հիվանդանոցների համար, ինչպես նաև 55 հազար միավոր աշխատանքային հագուստ՝ առողջապահական համակարգի աշխատողների համար:
Zara լոգիստիկ հնարավորություններ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Inditex նորաձևության ընկերությունը, որին պատկանում է Zara, Massimo Dutti և Bershka խանութները, բժիշկներին իր օգնությունն է առաջարկել։ Կոնցերնը խոստացել է իր արտադրական կարողություններն ուղղել դիմակների և հատուկ հագուստի արտադրությանը, նաև Իսպանիայի կառավարության տրամադրության տակ դնել իր լոգիստիկ ցանցերը, որպեսզի իշխանություններին ավելի հեշտ լինի բժիշկների համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերել:
Արմանին, Դոլչեն և Գաբանան նույնպես իրենց աջակցությունն են ցուցաբերում կորոնավիրուսի դեմ պայքարում՝ ֆինանսավորելով հատուկ գիտական նախագծեր և օգնելով հիվանդանոցներին։
Prada նորաձևության տունը օգնել է միլանյան հիվանդանոցներին ձեռք բերելու բժշկական սարքավորումներ։ Բացի այդ, անցած շաբաթ Prada- ն սկսել է 80 հազար բժշկական զգեստների և 110 հազար դիմակների արտադրություն:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիան գնահատում է կորոնավիրուսի առաջ բերած տնտեսական կորուստները
- Ֆրանսիայում հաջողությամբ փորձարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարող դեղամիջոցը
- Իտալիայում կորոնավիրուսից մահերի թիվն անցել է 5000-ը․ վերջին զարգացումները
- Իսպանիայի թագավորական ընտանիքի այցն ԱՄՆ հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով
- Սիլվիո Բեռլուսկոնին 10 միլիոն եվրո է նվիրում Իտալիայում կորոնավիրուսի դեմ պայքարին
- Իտալիայում կորոնավիրուսից մահացել է ճարտարապետ Վիտորիո Գրեգոտին
- Իսպանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1500 դեպք
- Մակրոնը նշել է, որ սա դեռ համաճարակի սկիզբն է․ Ֆրանսիայում փակվում են բոլոր դպրոցներն ու համալսարանները
- Իսպանիայում ախտահանում են ավտոբուսները՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին