Արցախը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին
Արցախը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի՝ գլոբալ հրադադարի ապահովման կոչին և վերահաստատում իր հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի լիակատար պահպանմանը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից՝ նշելով, որ այս կրիտիկական ժամանակաշրջանում ողջ մարդկության ջանքերը պետք է ուղղված լինեն նոր կորոնավիրուսի (#COVID19) համավարակի հաղթահարմանը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչ է արել պատերազմող կողմերին ամբողջ աշխարհով մեկ՝ վայր դնել զենքերը՝ ի աջակցություն առավել մեծ պայքարի ընդդեմ COVID-19- ի։
«Ընդհանուր թշնամին այժմ սպառնում է ամբողջ մարդկությանը: Վիրուսի կատաղությունը ցույց է տալիս պատերազմի հիմարությունը։ Այդ պատճառով այսօր ես կոչ եմ անում անհապաղ գլոբալ հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում: Ժամանակն է զինված բախումը դնել փակման տակ և միասին կենտրոնանալ մեր կյանքի իրական պայքարի վրա»,-ասել էր Անտոնիո Գուտիերեշը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հորդորում են առաջիկա օրերին զերծ մնալ Հայաստան մեկնելուց
- Լռեցնել զենքերը, դադարեցնել հրետանին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գլոբալ հրադադարի կոչ է անում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին