«Ֆեյսբուքը» կորոնավիրուսի պատճառով սպասում է եկամուտների անկում
Կորոնավիրուսի տարածումը բացասական ազդեցություն է ունենում «Ֆեյսբուք» ընկերության վրա, չնայած ընկերության ծառայությունների օգտագործման կտրուկ աճին:
news.ru-ի հաղորդմամբ, ամենավատ համաճարակային իրավիճակ ունեցող երկրներում Ֆեյսբուքի միջոցով ուղարկվող հաղորդագրությունների քանակն աճել է 50 տոկոսով, իսկ տեսահաղորդագրություններինը՝ ավելի քան 2 անգամ: Ընկերության նախագահներ Ալեքս Շուլցի և Ջեյ Պերիհի խոսքով, աճող ցուցանիշները չեն կարող պաշտպանել բիզնեսը ամբողջ աշխարհում թվային գովազդին ուղղվող ծախսերի կրճատման պայմաններում:
Նրանք նշել են, որ չեն դրամայնացնում իրենց շատ ծառայությունների, որտեղ նկատվում է օգտատերերի ներգրավման աճ: Նկատվում է գովազդային բիզնեսի թուլացում այն երկրներում, որոնք կոշտ միջոցներ են կիրառում կորոնավիրուսի տարածումը սահմանափակելու համար: Սակայն, «Ֆեյսբուքը» դեռևս չի վերանայել պաշտոնական կանխատեսումը, քանի որ համավարակը բացասաբար է ազդում շատ ընկերությունների վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան