Metallica-ն «հանդես կգա» Յութուբում
Ամերիկյան Metallica խումբը որոշել է նախաձեռնել ակցիա՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կարանտինի շրջանում ներկայացնելով իր համերգների տեսաձայնագրությունները։ Գազետա.ռու կայքը, հղում անելով NME-ին, գրում է, որ ակցիան լինելու է ամենշաբաթյա և ստացել է Metallica Mondays անվանումը։
Երաժիշտները նախատեսում են Յութուբում և Ֆեյսբուքի էջում տեղադրել իրեց նախորդ տարիների համերգների ձայնագրությունները։
«Ուզո՞ւմ եք հանգստանալ Netflix –ից նախքան նրանց ողջ գրադարանը ուսումնասիրելը։ Ներկայացնում ենք մեր նոր համերգային շարքը՝ #MetallicaMondays»,- հայտարարել են խմբի անդամները։
Առաջին տեսանյութը հրապարակվել է մարտի 23-ին։
Հարակից հրապարակումներ`
- Յութուբը կնվազեցնի տեսանյութի որակը` Եվրոպայում ծավալը պահելու համար
- Եթե ազատ ժամանակ է հայտնվել
- Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջում կցուցադրվեն խաղացանկային ներկայացումների և համերգների տեսաձայնագրությունները
- «Բի-2»-ը կանցնացնի անվճար առցանց-համերգ
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը չեղարկում է առաջիկա համերգները
- Բոբ Դիլանը չեղարկել է համերգային շրջագայությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան