Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Ուելսի արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է։ Այս մասին, ինչպես գրում է BBC-ն, հայտնում է Քլարենս Հաուսը:
«71-ամյա արքայազն Չարլզի մոտ առկա է վարակի մեղմ ախտանիշներ, սակայն նա իրեն լավ է զգում», - ասել է խոսնակը:
72-ամյա Քորնուելի դքսուհին նույնպես թեստ է հանձնել, սակայն արդյունքը բացսական է եղել։
Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «Կառավարության և բժշկական խորհրդատվության համաձայն՝ արքայազնն ու դքսուհին այժմ ինքնամեկուսացված են Շոտլանդիայի տանը»։
Ասվում է, որ հնարավոր չէ պարզել, թե ումից է արքայազնը վարակվել, քանի որ վերջին շրջանում մի շարք հանդիպումներ է ունեցել։
Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոնակոյի արքայազն Ալբերտի մոտ, որը վերադարձել էր Բրիտանիայից։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան