Հաջորդ շաբաթը ՌԴ-ում աշխատանքային չէ
Ռուսաստանում հաջորդ ողջ շաբաթը՝ մարտի 30-ից ապրիլի 5-ը, լինելու է ոչ աշխատանքային։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով քաղաքացիներին։
Նա նշել է, որ երկար հանգստյան օրերը նրա համար են, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածման արագությունը։
Վ.Պուտինը նաև ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով համաշխարհային ողջ տնտեսությունը սպառնալիքի տակ է հայտնվել։
Նա նշել է, որ դեռևս կարողացել են զսպել, բայց Ռուսաստանը, չնայած իր աշխարհագրական դիրքին, չի կարող տարանջատվել այդ սպառնալիքներից։
«Մեր սահմանների շուրջ գտնվում են պետություններ, որոնք ամբողջությամբ վարակված են։ Մեր առաջնահերթությունն է՝ քաղաքացիների կյանքն ու առողջությունը»,- ասել է ՌԴ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում կորոնավիրոսով վարակվածների թիվը հասել է 658-ի
- Արտերկրից հայրենիք վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը՝ որպես տարանցիկ երկիր
- Աշխատանքային միգրանտները մնացել են Մոսկվայի օդանավակայաններում
- Մոսկվայում հաստատվել է տանը COVID-19- ի բուժման ալգորիթմը
- ՌԴ-ից թռիչքները Երևան կիրականացվեն բացառապես Մոսկվայից
- ՌԴ հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակվում է
- ՀՀ քաղաքացիները ՌԴ-ից Հայաստան կարող են գալ միայն օդային ճանապարհով
- ՌԴ-ն սահմանափակում է ավիահաղորդակցությունը ԵՄ երկրների, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան